
Հայաստանի ռուսական ռազմակայանի օդուժը ոչնչացրել է պայմանական հակառակորդի ՌԷՊ կայանները

Հայաստանի ռուսական ռազմակայանի Էրեբունի ավիացիոն բազայի բանակային օդուժի օդաչուներն սկսել են յուրացնել ինքնուրույն եւ զույգով թռիչքները՝ նմանակման հրթիռահարվածներ հասցնելով պայմանական հակառակորդի ռադիոէլեկտրոնային պայքարի (ՌԷՊ) համալրիներին:
Գործնական թռիչքների ընթացքում հարվածային Մի-24 եւ մարտափոխադրական Մի-8ՄՏՇ ուղղաթիռների օդաչուները ուսումնամարտական թռիչքներ են կատարել «Ալագյազ» զորավարժարան, անցկացրել տեղանքի դիտողական հետախուզում եւ Էլեկտրոնային չկառավարվող հրթիռներով ոչնչացրել պայմանական հակառակորդի ռրադիոԷլեկտրոնային պայքարի քողարկված ռադիոճառագայթող համալիրները:
Գործնական ուսումնամարտական թռիչքներին մասնակցել են ավելի քան 100 զինծառայողներ թռիչքային, ինժեներատեխնիկական կազմի եւ ռազմակայանի ռադիոէլեկտրոնային պայքարի ստորաբաժանման զինծառայողների թվից եւ 20 միավոր ռազմական եւ ավիացիոն տեխնիկա: