Արգամ Աբրահամյանը՝ Ալիկ Բանդուրյանի (Նորատուսցի Ալիկ) հետ իր մտերիմ հարաբերությունների մասին

ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Արգամ Աբրահամյանն այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում չհերքեց, որ մտերիմ հարաբերություններ ունի քրեական հեղինակություն Ալիկ Բանդուրյանի (Նորատուսցի Ալիկ) հետ: Նա հերքեց, որ իր գործընկեր պատգամավորներին ասել է, որ Բանդուրյանի համար երաշխավորագիր ներկայացնեն:

Թե ինչո՞ւ է իր անունը կապվում Բանդուրյանի հետ, Ա.Աբրահամյանը պատասխանեց.

«Ես չգիտեմ»:

Հիշեցնենք, որ ԱԺ մի խումբ պատգամավորներ` Ելք» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյան, «Ծառուկյան» խմբակցությունից Արարատ Զուրաբյան, Արթուր Մանուկյան, Սերգեյ Բագրատյան, Վահան Հայրապետյան, Դավիթ Մանուկյան, Հրանտ Մադաթյան, Մերուժան Սիմոնյան, Տիգրան Ստեփանյան, Արայիկ Աղաբաբյան, դատարան անձնական երաշխավորություն են ներկայացրել քրեական հեղինակություն Ալիկ Բանդուրյանի (Նորատուսցի Ալիկ) համար:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930