Ինչ մեխանիզմ է կիրառվելու արտասահմանից վերադարձող զինծառայության ենթակա անձանց դեպքում. Մանրամասնում է նախարարը

ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում մանրամասնեց, թե ինչ մեխանիզմ է կիրառվելու արտասահմանից վերադարձող զինծառայության ենթակա անձանց դեպքում:

Ըստ նրա` վերադարձող քաղաքացիների մտերիմներն իրավապահ մարմիններին նախապես պետք է տեղեկացնեն, որ ցանկություն ունի ծառայել, ժամանելուց հետո պետք է հայտարարեն այդ մասին, իրենից վերցնեն երաշխավորություն և նա խուսափի քրեական պատասխանատվությունից:

Սակայն, ինչպես շեշտեց նախարարը, այս պրակտիկան չի կարող հավերժ շարունակվել:

«Իմ խորին համոզմմաբ` ինչ-որ մի պահի այդ գործընթացը պետք է կանգնի, որովհետև այսօր 14 կամ 15 տարեկանը 27 տարեկանում արդեն պետք է իրավունք չունենա այդպիսի հնարավորությունից օգտվել: Թե չէ ստացվում է, որ մենք անընդհատ խրախուսում ենք բանակից խուսափելը»,- ասաց Դ.Տոնոյանը:

Տեսանյութեր

Լրահոս