Բաժիններ՝

Էլեկտրաէներգիայի և գազի սակագները կնվազե՞ն. պարզաբանում է Նիկոլ Փաշինյանը

Այսօր Ազգային ժողովում կառավարության ծրագրի ներկայացման ժամանակ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Վարդան Բոստանջյանը հետաքրքրվեց Էլեկտրաէներգիայի և գազի սակագների նվազման հնարավորության մասին։

Ն. Փաշինյանն ասաց, որ այդտեղ ինքը խնդիր է տեսնում, և իրենք զբաղվում են այդ հարցերով։

«Օրինակ, ՌԴ նախագահի հետ մեր հանդիպման ժամանակ մենք շատ բարձր գնահատեցինք այն փաստը, որ ՌԴ-ն Հայաստանին գազ է մատակարարում բավականին էժան գնով։ Բայց ես ասացի, որ ՀՀ քաղաքացիների համար կարևորը ոչ թե այն է, թե ՌԴ-ն ՀՀ-ին գազն ինչ գնով է մատակարարում, այլ կարևորն այն է, թե ինքն իր տանը գազն ինչ գնով է ստանում, իսկ ինքը չի զգում, որ ինքը ՌԴ-ից էժան գազ է ստանում, ու ես կարծում եմ՝ այստեղ կարող են լինել որոշակի անարդյունավետ կառավարման հետ կապված խնդիրներ, ընդհուպ մինչև կոռուպցիոն ռիսկեր։

Կարծում եմ, որ նաև ՌԴ-ի իշխանությունն ըմբռնումով է մոտենում, որ մենք այս հարցերով զբաղվում ենք, որ հասկանանք՝ ինչ է տեղի ունենում։ Էլեկտրաէներգիայի սակագնի հետ կապված մենք նույնպես խնդիր ենք տեսնում, ու ես հիմա չեմ ուզում ուղղակի ժամկետից շուտ որևէ հայտարարություն անել: Ուզում եմ հավաստիացնել, որ մենք լրջորեն այդ հարցերով զբաղվում ենք և հույս ունենք, որ այդտեղ կունենանք կոնկրետ արդյունքներ»,- նշեց վարչապետը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս