
Ժիրայր Սէֆիլյանի և մյուսների գործով դատական նիստը հետաձգվեց

Վերաքննիչ քրեական դատարանում Ժիրայր Սեֆիլյանի և մյուսների գործով դատական նիստը հետաձգվեց: Պաշտպան Տիգրան Եգորյանը դատական նիստը մեկ օրով հետաձգելու միջնորդություն ներկայացրեց դատարանին, որպեսզի խափանման միջոցը փոխելու միջնորդությունը լրացնի այլ հիմքերով և կրկին ներկայացնի:
«Հաշվի առնելով որոշ հանգամանքներ՝ մենք խնդրում ենք այսօրվա դատական նիստը մեկ օրով հետաձգել և այն նշանակել վաղը: Դրա անհրաժեշտությունը պայմանավորված է խափանման միջոցների հետ կապված որոշ այլ լրացված հիմքերի ներկայացման հետ»,- ասաց Եգորյանը:
Միջնորդության հետ կապված՝ մյուս պաշտպանները և մեղադրական կողմը առարկություններ չունեին:
Դատարանը որոշում կայացրեց հետաձգել դատական նիստը և այն նշանակեց հունիսի 8-ին ժամը 13:00-ին: