
«Եկեք խոսենք, թե ինչ եմ անում ես հիմա». Դավիթ Տոնոյան

«Ես այն ժամանակ էլ եմ պատասխանատու եղել որոշ ոլորտների համար, հիմա էլ որպես պաշտպանության նախարար ձեզ հայտարարում եմ` նախ մեր համազգեստը ժամանակի ընթացքում բարելավվել է, այն, ինչ ունեցել ենք 1992 թ., 2002 թ. և 2017-18 թթ., կտրականապես տարբերվում է»,- այսօր Աժ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը` անդրադառնալով բանակում հագուստի և խնամքի պարագաների պակասի խնդրին:
Ըստ նրա` ձևաչափն ու չափանիշները, մյուս փոփոխությունները կատարվել են նախկին նախարարի օրոք, իսկ իրենք շարունակելու են բարելավել:
«Ես եմ» և «Պատիվ ունեմ» ծրագրերը որոշակի փոփոխության են ենթարկվել օրենքի շրջանակներում, տարկետման իրավունքի համար դիմումները մեծ թիվ չեն կազմում, եթե նախկինում շուրջ 500-1000 էր, այժմ անգամներ քիչ կլինի:
Հարցին` դուք նախկին քաղաքականության կողմնակի՞ցն եք, նախարարը հակադարձեց. «Եկեք խոսենք, թե ինչ եմ անում ես հիմա»: