Հուլիսի 24-ին ժամը 09:36-ին Շուշիի շրջանային ԱԻ բաժնից տեղեկություն է ստացվել, որ Ստեփանակերտ-Գորիս տանող ճանապարհի 6-րդ կմ տեղի է ունեցել ՃՏՊ:
«Փաստ» օրաթերթը գրում է. «Փաստի» ունեցած հավաստի տեղեկություններով, այն բանից հետո, երբ դատավորները 1/5–ի պահանջով նախաձեռնել են հուլիսի 27–ին հրավիրել Դատավորների ընդհանուր ժողովի արտահերթ նիստ, ակտիվորեն գործի է անցել Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Գագիկ Հարությունյանը, ով առժամանակ կասեցրել է առաջխաղացման մրցույթները եւ զանգահարում է դատարանների նախագահներին, որպեսզի վերջիններս հորդորեն դատավորներին՝ չմիանալ կամ հետ կանգնել արտահերթ նիստ հրավիրելու նախաձեռնությունից:
«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Մեր տեղեկություններով՝ պաշտպանության նախարարությունը լծված է ուսումնասիրելու բանակից ազատվողների ցուցակը, ընդ որում՝ ուշադրության կենտրոնում են ոչ միայն պաշտոնյաների զավակները, այլեւ հասարակ անձինք:
Հուլիսի 25-ին, ժամը 10:28 «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Արտաշիսյան 72 հասցեում տեղի է ունեցել պայթյուն. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Ընկերությունը հայցում է գազասպառողների ներողամտությունը և խնդրում պահպանել անվտանգության կանոնները:
Տարբեր երկրներից և տարբեր պատճառներով վերադարձողների վերաինտեգրումն առավելագույնս արդյունավետ կարելի է կազմակերպել մեկ ընդհանուր հայեցակարգի և դրա շրջանակում մշակվող տարբեր գործողությունների ծրագրերի ձևաչափով։
Մարդու իրավունքների պաշտպանի կողմից հրապարակվել է «Քրեակատարողական համակարգում ազատությունից զրկված կանանց և անչափահասների իրավունքների ապահովման վերաբերյալ» արտահերթ զեկույց:
Պետական վերահսկողական ծառայության աշխատակիցները զբաղվել են Երևանում աղբահանության թերի կազմակերպման խնդրով:
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ս/թ հուլիսի 25-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն մի շարք տարածքներ:
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հուլիսի 25-ին՝ ժամը 00:00-ի դրությամբ, ՀՀ տարածքում բոլոր ավտոճանապարհներն անցանելի են, բացառությամբ Վանաձոր-Ալավերդի-Վրաստան ավտոճանապարհի:
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու քաղաքացիների բջջային հեռախոսները խաբեությամբ հափշտակած անձի ինքնությունը:
Հուլիսի 24-ին՝ ժամը 15:52-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Ծովագյուղ-Ճամբարակ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Հուլիսի 24-ին` ժամը 15:59-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Նելսոն Ստեփանյան փողոցում՝ շուկայի մոտակայքում, այրվում է ավտոմեքենա:
Հուլիսի 24-ին՝ ժամը 19:05-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Արգավանդ գյուղի 4-րդ փողոցի տներից մեկի բակում նկատվել է օձ, որին բռնելու և անվտանգ տարածք տեղափոխելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Հուլիսի 25-ին` ժամը 00:52-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Իսահակյան թաղամասի թիվ 2/2 շենքի 2-րդ մուտքի վերելակը խափանվել է, ինչի հետևանքով քաղաքացիները մնացել են ներսում. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Հուլիսի 24-ին` ժամը 22:58-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Գաջեգործների փողոցի թիվ 76 հասցեի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ` ավտոմեքենան բախվել է պատին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
«Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ քրեական հեղինակություն Բոգոն՝ նույն ինքը Ռուբեն Կոստանյանը, իրեն գումարային պարտք ունեցող անձի նկատմամբ բռնություն է գործադրել և 100 000 պարտքի փոխարեն պահանջել է վերադարձնել 10 000 ԱՄՆ դոլար:
Վեոլիա Ջուր ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. հուլիսի 25-ին կդադարեցվի հետեւյալ տարածքների ջրամատակարարումը…
Եթե Դուք կուտակային կենսաթոշակային համակարգի մասնակից եք, ապա ինքնուրույն կարող եք ընտրել կենսաթոշակային ֆոնդ, որտեղ կուտակվելու է Ձեր գումարը, և ֆոնդի կառավարիչ, որն այդ միջոցներով կատարելու է ներդրումներ` Ձեզ համար եկամուտ ապահովելու նպատակով:
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստում Երևանի ավագանու ընտրություններում կուսակցության ցուցակի առաջին համարի հարցում որոշում չի կայացվել:
«Պահանջում ենք քրեական գործ հարուցել և պարզել Գարեգին 2-րդի դեմ հնչեցված մեղադրանքների իսկության հարցը» վերտառությամբ հոդվածում analitik.am-ի նշած տեղեկությունը ենթադրյալ հանցագործության մասին վերացական հաղորդում է, որի վերաբերյալ ոստիկանությունը քրեադատավարական ստուգում չի իրականացվելու:
ՀՀ կառավարությունը կքննարկի Բուլղարիայի հետ 2018թ. փետրվարի 12-ին ստորագրված աշխատանքային միգրացիայի կարգավորման մասին համաձայնագրի հավանություն տալու մասին հարցը:
Մեղրի քաղաքի մոտակայքում, «Պաժարնու ձոր» կոչված հատվածից, հրդեհ է բռնկվել։ Կրակը արագ տարածվում է։
ՀՀ կառավարության և Լոս Անջելես քաղաքի միջև կնքված փոխըմբռնման հուշագրի շրջանակներում Հարավային Կալիֆոռնիայի համալսարանի Հայագիտության ինստիտուտը Լոս Անջելեսի ավագանու անդամ Փոլ Քրեքորյանի և ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակի հետ համատեղ սկսում է երիտասարդ մասնագետների վերապատրաստման ծրագիր:
Նռնակներ գերեզմանատանը:
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող, հանրության շրջանում «Զիբիլիքս» անունը ստացած քրեական գործի շրջանակներում ՀՀ քրեական օրենսգրքի 154.2-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանրորեն վտանգավոր արարք կատարելու կասկածանքով 24.07.2018թ.-ին ծառայության քննիչի կողմից ձերբակալվել է Հեղինե Փոգրարյանը:
ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության ութերորդ կայազորային քննչական բաժնում քննություն է տարվում՝ պարզելու ժամկետային զինծառայող Ժորա Պետրոսյանի մահվան հանգամանքները։
ՀՀ հատուկ քննչական ծառայությունը տեղեկատվություն է ներկայացրել Մանվել Գրիգորյանի վերաբերյալ քրեական գործով և նշել, որ հիշյալ քրեական գործով երբևէ չի հաղորդվել, որ նրան պատկանող տարածքներում հայտնաբերված ավտոմեքենաները գրանցված են եղել Արցախի պաշտպանության բանակի հաշվեկշռում:
ՀՀ ԱԻ նախարար Հրաչյա Ռոստոմյանի հանձնարարականով նախարարության ոլորտային ստորաբաժանումները ներկայացնում են վերջին ամիսներին իրականացրած աշխատանքների արդյունքները:
Ոստիկանության Վաղարշապատի բաժնում հուլիսի լույս 24-ի գիշերը՝ 0 ժամ 15-ի սահմաններում, հաղորդում է ստացվել, որ Էջմիածին-Երևան ճանապարհին գտնվող գազալցակայաններից մեկում հարվածել են աշխատակցի գլխին և գումար հափշտակել։