ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող, հանրությանը «Զիբիլիքս» անունով հայտնի քրեական գործի նախաքննության ընթացքում ձեռք բերված ապացույցների բավարար համակցության հիման վրա 25.07.2008թ.-ին Հեղինե Փոգրարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 154.2-րդ հոդվածի 2-րդ մասով:
Ուլտրամանուշակագույն ճառագայթման ինդեքսը կանխատեսվում է 6, որի դեպքում խորհուրդ է տրվում ժամը 11:00-ից 15:00-ն ընկած ժամանակահատվածում խուսափել արեգակի ուղիղ ճառագայթներից:
«Ժամանակ» թերթի տեղեկություններով՝ ԱԺ պատգամավորները ստորագրահավաք են սկսել «Ծառուկյան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի թիկնազորի պետ Էդուարդ Բաբայանին ազատ արձակելու համար:
Հուլիսի 27-ին, ժամը 08:10-ի դրությամբ փրկարարները վերսկսել են Հաղթանակ թաղամասի աղբանոցի հրդեհաշիջման աշխատանքները:
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մանե Թանդիլյանը մի քանի դիտարկումներ է ներկայացրել «Արհեստակցական միությունների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագծի վերաբերյալ:
ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգգամավոր, Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը երկրում համաներում հայտարարելու խնդրանքով դիմել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին։
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում քննվելու է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու միջորդությունը:
Ոստիկանության Վաղարշապատի բաժնում օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ Էջմիածնի թիվ 2 հատուկ դպրոցում ապօրինություններ են տեղի ունենում:
Ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ հուլիսի 26-ին, ժամը 4.15-ին, Աթենք-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո գծային բաժին բերման է ենթարկվել 1980 թ. ծնված Արթուր Հ.-ն։
Հուլիսի 25-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել ոստիկանության Արտաշատի բաժնի սպասարկման տարածքում։ Դիտակ գյուղի ցորենի արտերից մեկում հայտնաբերվել է տղամարդու դի։
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ս/թ հուլիսի 27-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն մի շարք տարածքներ:
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում հուլիսի 26-ին տեղի ունեցած դատական նիստում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու որոշում չկայացվեց:
ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանը երեկ աշխատանքային այցով մեկնել է Արմավիրի մարզ՝ ծանոթանալու աշխատանքային պայմաններին եւ խնդիրներին։
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հուլիսի 27-ին` ժամը 08:00-ի դրությամբ, ՀՀ տարածքում բոլոր ավտոճանապարհներն անցանելի են, բացառությամբ Վանաձոր-Ալավերդի-Վրաստան ավտոճանապարհի:
Հուլիսի 26-ին՝ ժամը 14:44-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Վերին Արտաշատ գյուղի Թումանյան փողոցում այրվում են խրձեր:
Հուլսի 26-ին՝ ժամը 21:35-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի քաղաքապետարանի դիմաց կարուսելը խափանվել է, քաղաքացիները մնացել են 4-5 մետր բարձրության վրա. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Հուլիսի 26-ին՝ ժամը 15:59-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Օհանավան գյուղի 3-րդ փողոց 2-րդ փակուղու տներից մեկի նկուղում օձ է նկատվել, որին բռնելու և անվտանգ տարածք տեղափոխելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Հուլիսի 26-ին` ժամը 18:53-ին, «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ ՀՀ ԱԻՆ ՓԾ հատուկ ջրափրկարարական ջոկատի ջրափրկարարները հերթապահություն իրականացնելիս Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքի 2-րդ հանրային լողափում՝ լճում, նկատել են քաղաքացու, ով չէր կարողանում ինքնուրույն ափ դուրս գալ:
Արմավիրում կողոպուտի դեպք է բացահայտվել:
Գողության և գողության փորձի մեղադրանքով հետախուզվող է հայտնաբերվել:
Ընթացիկ տարվա առաջին հինգ ամսում Արցախի Հանրապետության զբոսաշրջության ոլորտում շեշտակի աճ է գրանցվել:
Ավտոգողություն Արաբկիրում․ մեքենան ու փախցնողը հայտնաբերվել են:
Ոստիկանության Արարատի մարզային վարչության և տարածքային ստորաբաժանումների ծառայողները, հետախուզական միջոցառումների արդյունքում, հուլիսի 24-ին տվյալներ են ստացել, որ Արարատի մարզի Սուրենավան համայնքի ղեկավար Կարո Կարապետյանը յուրացումներ է կատարել։
ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-մայոր Արտակ Դավթյանը հուլիսի 26-ին ընդունել է հերթական այցով Երևանում գտնվող և պաշտպանության ռազմավարական վերանայման արդյունքների իրագործմանն օժանդակող ԱՄՆ խորհրդատվական թիմին:
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողություններ՝ բժշկական կենտրոնում 2-ամյա երեխայի մահվան հանգամանքները պարզելու ուղղությամբ:
Սյունիքի նախկին մարզպետի մամուլի քարտուղար Վազգեն Սաղաթելյանը պարզաբանել է «Լիդիան Արմենիա» ընկերության տեսանյութը՝ ներկայացնելով տեսանյութում պատկերված իրադարձության իր տարբերակը. «Լիդիան Արմենիա»-ն աշխատանքներ է իրականացնում Ամուլսարում:
Աշխատանքային այցով Ռուսաստանի Դաշնություն՝ Սանկտ Պետերբուրգ ժամանած ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՌԴ հյուսիս-արևմտյան տարածաշրջանի մի քանի տասնյակ հայ գործարարների հետ հանդիպմանն անդրադարձել է հայ-ռուսական տնտեսական համագործակցության զարգացմանը, և խոսել, մասնավորապես էներգետիկայի և գազի ոլորտներում ՌԴ-ի հետ հարաբերություններում Հայաստանի շահերի մասին:
«Շիրակի պետական համալսարան» հիմնադրամի աշխատանքից ազատված դասախոս Գագիկ Համբարյանը, դատարանի որոշմամբ, վերականգնեց իր աշխատանքային իրավունքը:
ՀՀ Արարատի մարզի դատախազությունն ակտիվ միջոցառումներ է իրականացնում ՀՀ գլխավոր դատախազության կողմից վարվող քրեական քաղաքականության առաջնահերթությունների, դատախազության կոլեգիայի որոշումների և տրված հանձնարարականների կատարման ուղղությամբ:
Հունիսի 25-ին «Էրեբունի» բժշկական կենտրոնից ոստիկանության Էրեբունու բաժին ահազանգ էր ստացվել, որ բուժօգնության է տեղափոխվել 38-ամյա մի տղամարդ։