
Օձեր են հայտնաբերվել

Հուլիսի 24-ին՝ ժամը 19:05-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Արգավանդ գյուղի 4-րդ փողոցի տներից մեկի բակում նկատվել է օձ, որին բռնելու և անվտանգ տարածք տեղափոխելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները հայտնաբերել են երևանյան տեսակի օձին և տեղափոխել անվտանգ տարածք:
Հուլիսի 24-ին՝ ժամը 14:26-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Արաբկիրի 29-րդ փողոցի տներից մեկում նկատվել է օձ, որին բռնելու և անվտանգ տարածք տեղափոխելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները հայտնաբերել են շահմար տեսակի օձ և տեղափոխել անվտանգ տարածք:
Հուլիսի 24-ին՝ ժամը 02:12-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Նուբարաշենի Գ-3 թաղամասում օձ է նկատվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները հայտնաբերել են շահմար տեսակի օձ և տեղափոխել անվտանգ տարածք: