ԱԽ քարտուղարը Սլովակիայի նախագահին է ներկայացրել «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» նախագիծը

ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է Սլովակիայի Հանրապետության նախագահ Պետեր Պելեգրինիի արտաքին և միջազգային հարցերով խորհրդական Յան Կուբիշի հետ:

Նախագահի խորհրդականը շնորհավորել է Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացում ձեռքբերված համաձայնությունների առիթով և կարևորել տարածաշրջանում խաղաղություն ու կայունություն ունենալու անհրաժեշտությունը:

ԱԽ քարտուղարը տարածաշրջանային կապուղիների ապաշրջփակման հարցի շրջանակներում ներկայացրել է «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» նախագիծը և ընդգծել, որ դրա կյանքի կոչումը դրականորեն կազդի և նպաստի երկրների փոխկապակցվածության ընդլայնմանը:

Հանդիպմանը պայմանավորվածություն է ձեռքբերվել շարունակելու և ընդլայնելու հետագա համագործակցությունը:

Տեսանյութեր

Լրահոս