Բաժիններ՝

ՍԱՏՄ-ն լաբորատոր փորձաքննության է ուղարկել Արմավիրի հանրային սննդի կետի հավի մսով ուտեստները

Վերահսկողության շրջանակներում նմուշառում է կատարվել Արմավիր քաղաքի «Արմավիր Գարդեն» հանրային սննդի կետում առկա հումք-հավի մսից, հավի թևիկներից, հավով աղցանից, հավով պիցցայից:

Այս մասին հայտնել է Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը՝ նշելով, որ լաբորատոր փորձաքննության արդյունքները կհրապարակվեն:

Ավելի վաղ ՍԱՏՄ-ից հայտնել էին, որ «Արմավիր Գարդեն» հանրային սննդի կետում սնվելուց հետո «սննդային թունավորում» ախտորոշմամբ 12 քաղաքացի հայտնվել է հիվանդանոցում:

Առողջապահության նախարարությունը տեղեկացրել էր, որ հիվանդանոց տեղափոխված քաղաքացիներից 4-ը դուրս է գրվել, 8-ը շարունակում է բուժօգնություն ստանալ: Նրանց  կյանքին սպառնացող վտանգ չկա:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930