Բաժիններ՝

«Բեմականացված» կողոպուտ Էջմիածին-Երևան ճանապարհի գազալցակայաններից մեկում. կազմակերպիչները բերման են ենթարկվել

Ոստիկանության Վաղարշապատի բաժնում հուլիսի լույս 24-ի գիշերը՝ 0 ժամ 15-ի սահմաններում, հաղորդում է ստացվել, որ Էջմիածին-Երևան ճանապարհին գտնվող գազալցակայաններից մեկում հարվածել են աշխատակցի գլխին և գումար հափշտակել։ Այս մասին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից:

Դեպքի վայր մեկնած ոստիկանության ծառայողները պարզել են, որ հափշտակվել է 160.000 դրամ ու բջջային հեռախոս։ Վաղարշապատի քննչական բաժնում քրեական գործ հարուցվեց կողոպուտի հատանիշներով։ Հետագա միջոցառումներով ոստիկանները պարզել են, որ տեղի ունեցած կողոպուտը կազմակերպել են գազալցակայանի աշխատակիցը՝ Ոսկեհատ գյուղում ապրող, 29-ամյա Գագիկ Պողոսյանը, ընկերոջ՝ Էջմիածնի բնակիչ 22-ամյա Սարգիս Մելքոնյանի օժանդակությամբ։

Նրանք բերման են ենթարկվել ոստիկանության Վաղարշապատի բաժին և ներկայացվել նախաքննական մարմնին, որտեղ խոստովանել են կատարածը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031