
Դավիթաշենի կամրջի վրա բախվել են «Honda»-ն, «Toyota»-ն և մոտոցիկլը․ վերջինը կողաշրջվել է, մոտոցիկլավարը տեղափոխվել է հիվանդանոց

Այսօր՝ սեպտեմբերի 8-ին, մոտոցիկլի մասնակցությամբ ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 17։10-ի սահմաններում Դավիթաշենի կամրջի վրա բախվել են 36-ամյա Րաֆֆի Գ․-ի վարած մոտոցիկլը, 34-ամյա Հովհաննես Հ․-ի վարած «Honda» մակնիշի և 41-ամյա Ռաֆիկ Ա․-ի վարած «Toyota» մակնիշի ավտոմեքենաները։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։
Բախման հետևանքով մոտոցիկլը կողաշրջվել է, իսկ մոտոցիկլավարը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն։
Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։