Բաժիններ՝

Մեքենան բախվել է «Պարտեզ» ռեստորանահյուրանոցային համալիրի պատին. կա տուժած

Հուլիսի 24-ին` ժամը 22:58-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Գաջեգործների փողոցի թիվ 76 հասցեի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ` ավտոմեքենան բախվել է պատին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Դավիթ Բեկի փողոցի թիվ 106/5 հասցեում «ԶԻԼ» մակնիշի ավտոմեքենան (վարոդը՝ Բ. Մ., 1974 թ.) դուրս է եկել երթևեկելի գոտուց և վնասելով ծառերը (8 հատ) բախվել նշված հասցեում գտնվող «Պարտեզ» ռեստորանահյուրանոցային համալիրի պատին, ինչի հետևանքով վնասվել են պատը (մոտ 1 քմ), ռեստորանի պատուհանները (2 հատ):

Շտապօգնության աշխատակիցները վարորդին ցուցաբերել են համապատասխան բուժօգնություն. վերջինս հրաժարվել է հոսպիտալացումից:

Փրկարարներն իրականացրել են հերթապահություն` մինչ ավտոմեքենայի գազի բալոնի պարունակության ավարտվելը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031