
Սամվել Կարապետյանը կշարունակի մնալ կալանքի տակ

Գործարար, բարերար Սամվել Կարապետյանը կշարունակի մնալ կալանքի տակ։ Այս մասին, ըստ News.am-ի՝ հայտնում է Սամվել Կարապետյանի պաշտպանց Արամ Վարդեւանյանը՝ նշելով է, որ Հակակոռուպցիոն վերաքննիչ դատարանը չի բավարարել պաշտպանների բողոքը։
Դատարանը նաև մերժել է Գլխավոր դատախազության բողոքը փողերի լվացման հիմնավոր կասկածը հաստատելու հետ կապված։
Ավելի վաղ հայտնել էինք, որ սեպտեմբերի 8-ին նախատեսված է հրապարակել Սամվել Կարապետյանի կալանքի դեմ պաշտպանների բողոքի որոշումը գրավոր ընթացակարգով:
Նշենք, որ գործարարը հունիսի 18-ից կալանավորված է։