Բաժիններ՝

Հայաստանի մանկատներում գտնվում է 366 անչափահաս

Հայաստանում այս պահի դրությամբ մանկատներում է գտնվում 366 անչափահաս, նրանց գերակշիռ մասն ունի հաշմանդամություն:

Այս մասին ԱԺ ամբիոնից հայտնեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատար Տաթևիկ Ստեփանյանը:

«Այս պահին մանկատներում ունենք խնամվող 366 անչափահաս: Նրանց գերակշռող մասը ծանր և բազմակի հաշմանդամություն ունեցող երեխաներ են»,–ասաց Ստեփանյանը:

Անդրադառնալով «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանի հարցին, թե ինչպիսի՞ն է որդեգրումների դինամիկան վերջին 4 տարում՝ նա պատասխանեց, որ դինամիկան գրեթե անփոփոխ է:

«Միջինում որդեգրվում է 25 երեխա: Միջազգային որդեգրումները 1 կամ 2-ն են լինում: Հիմնականում միջազգային որդեգրման գնում են այն երեխաները, որոնք ունեն որոշակի առողջական խնդիրներ»,-հայտնեց Ստեփանյանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս