
Վթար Ստեփանակերտ-Գորիս տանող ճանապարհին. տուժածի վիճակը գնահատվում է միջին ծանրության

Հուլիսի 24-ին ժամը 09:36-ին Շուշիի շրջանային ԱԻ բաժնից տեղեկություն է ստացվել, որ Ստեփանակերտ-Գորիս տանող ճանապարհի 6-րդ կմ տեղի է ունեցել ՃՏՊ: Շուշիի ՀՓՄ-ից հրշեջ-փրկարարները մեկնել են կանչի վայր:
Տեղ հասնելուց պարզվել է, որ Է. Խ.-ն իր վարած «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և գլորվել ձորը, ինչի հետևանքով ստացել է տարբեր աստիճանի վնասվածքներ: Հրշեջ-փրկարարները տուժածին ցուցաբերել են առաջին բուժօգնություն և տեղափոխել «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ:
Ըստ բժիշկներից ստացված տեղեկության՝ տուժածի վիճակը գնահատվում է միջին ծանրության:
Արցախի ոստիկանություն