Թագուհի Թովմասյանը դիմել է ՔՊ-ական Արթուր Հովհաննիսյանի մայրիկին

ԱԺ պատգամավոր Թագուհի Թովմասյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «ԱԺ ՔՊ խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանի դաստիարակությամբ զբաղվելու ժամանակն արդեն վաղուց անցել է։ Բայց ես ստիպված եմ դիմել իր մայրիկին․

տիկի՛ն Հովհաննիսյան, նստե՛ք ձեր որդու հետ և բացատրեք, որ չի՛ կարելի կնոջ մասին այդպիսի բառապաշարով ու բովանդակությամբ խոսել։ Հասկացրե՛ք նրան, որ ընտանիք ունեցող մարդու համար դա անպատվություն է։ Որպես մայր արեք դա…

Իսկ թմրանյութի գործով անցած Արթուր Հովհաննիսյանի մասին միայն հետևյալը. նա ոչ միայն քաղաքական մշակույթի բացակայության մարմնավորումն է, այլ նաև՝ անպատասխանատվության։

Դատարաններում բազմիցս ապացուցվել է, որ նա դատավճռով հաստատված զրպարտիչ է։ Եվ ես վստահեցնում եմ՝ իր հնչեցրած ամեն ստի համար նա պատասխան է տալու։ Իրենով կզբաղվեն իրավաբանները։

❌Ես Հյուսիսային պողոտայում տուն չունեմ

❌Ես 4 տուն չունեմ: Ինչ ունեմ, հայտարարագրված է տասնյակ տարիներ առաջ հիփոթեքով գնված:

❗️Նրա տարածած ստերը պետք է դադարեն թունավորել հասարակական դաշտը։

Խորհրդարանը պիտի ազատ լինի խուլիգանությունից, ստից և անհիմն մեղադրանքներից»։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930