ՀՀ-ն պատրաստակամ է հյուրընկալելու «3+3» ձևաչափի հանդիպումը. Sputnik Արմենիա

Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը տեղեկություն չունի «3+3» ձևաչափով նախարարական հանդիպման անցկացման ճշգրիտ ժամկետների և վայրի մասին: Այդ մասին հայտնել են ՀՀ ԱԳՆ-ից՝ «Սպուտնիկ Արմենիա»-ի հարցմանն ի պատասխան:

«Հայաստանի Հանրապետությունը հայտնել է իր պատրաստակամությունը՝ հյուրընկալելու «3+3» տարածաշրջանային խորհրդատվական հարթակի նախարարական հերթական հանդիպումը։ Նմանօրինակ պատրաստակամություն էր հայտնել նաև Ադրբեջանի Հանրապետությունը»,- ասվում է ԱԳՆ-ի պատասխանում:

Գերատեսչությունը նաև նշել է, որ հանդիպման անցկացման ժամկետները և վայրը որոշելու համար պետք է անցկացվեն քննարկումներ։

Հիշեցնենք, որ «3+3» տարածաշրջանային խորհրդատվական հարթակի վերջին նախարարական հանդիպումը տեղի էր ունեցել 2024 թվականի հոկտեմբերի 18-ին Ստամբուլում։

Տեսանյութեր

Լրահոս