
Առողջապահության նախարարությունը մանրամասներ է հայտնել սննդային թունավորմամբ հիվանդանոց տեղափոխված քաղաքացիների վիճակի մասին

Արմավիրի հանրային սննդի կետում սնվելուց հետո «Սննդային թունավորում» ախտորոշմամբ հիվանդանոց տեղափոխված 12 քաղաքացիներից 4-ը դուրս է գրվել, այս պահի դրությամբ հիվանդանոցում բուժօգնություն է ստանում 8 քաղաքացի:
«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում այս մասին տեղեկացրեց ՀՀ առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Մարիամ Ծատրյանն՝ ընդգծելով, որ բուժառուների առողջական վիճակը գնահատվում է միջին ծանրության:
«Նրանց կյանքին սպառնացող վտանգ չկա: Բուժօգնությունը ստանում են Արմավիրի ԲԿ-ում, Երևանի բուժհաստատություններ տեղափոխելու կարիք չկա»,- հավելեց խոսնակը:
Ավելի վաղ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը հայտնել էր, որ «Արմավիր Գարդեն» հանրային սննդի կետում սնվելուց հետո «սննդային թունավորում» ախտորոշմամբ 12 քաղաքացի հայտնվել է հիվանդանոցում: