Բաժիններ՝

Փրկվել է 116 մարդու կյանք. «911» ծառայություն

ՀՀ ԱԻ նախարար Հրաչյա Ռոստոմյանի հանձնարարականով նախարարության ոլորտային ստորաբաժանումները ներկայացնում են վերջին ամիսներին իրականացրած աշխատանքների արդյունքները:

Հունիսի 24-ին «Արﬔնպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում ՀՀ ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի պետ, փ/ծ գնդապետ Հովհաննես Խանգելդյանը ներկայացրել է այս տարվա 1-ին կիսամյակում արձանագրված արտակարգ պատահարների վիճակագրությունը:

Հայաստանում 2018թ. առաջին կիսամյակում գրանցվել է 6072 արտակարգ դեպք, որոնց 59.4 տոկոսը՝ տեխնածին, 38.2 տոկոսը՝ սոցիալ-կենսաբանական, 2.5 տոկոսը՝ տարերային:

Ընթացիկ տարվա առաջին կիսամյակում պատահարների հետևանքով զոհվել է 164 մարդ: Նշված ժամանակահատվածում ՀՀ ԱԻՆ ստորաբաժանուﬓերը փրկել են 116 մարդու կյանք:

Հովհաննես Խանգելդյանը նշեց, որ հրդեհների մասով առաջին կիսամյակում նկատվում է նվազում՝ 7.7 տոկոսով, սակայն հունիս, հատկապես հուլիս աﬕսներին պատկերն այլ է:

– Նախորդ տարի հունիսին և ﬕնչև հուլիսի 20-ն ընկած ժամանակահատվածում գրանցվել է 532 հրդեհի դեպք, այս տարի արդեն 650-ից ավելի է: Բավական լուրջ աճ կա հուլիսի ﬕ քանի շաբաթվա ընթացքում: Մեր քաղաքացիներին կոչ եմ անում շատ զգույշ լինել բաց կրակի հետ աշխատանք իրականացնելիս, ծխախոտի ﬓացորդը, ապակե տարաները և այլ նմանատիպ առարկաները դառնում են հրդեհների առաջացման պատճառ,- ընդգծեց ՃԿԱԿ պետը:

ՀՀ տարածքում 2018թ. առաջին կիսամյակում գրանցված տեխնածին, տարերային և սոցիալ-կենսաբանական բնույթի արտակարգ դեպքերի, պատահարների առավել մանրամասն վերլուծությանը կարող եք ծանոթանալ այստեղ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս