Կառավարության այսօրվա նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը ևս մեկ ագամ հիշեցրեց, որ մեկնելու է Սանկտ Պետերբուրգ: «Այսօր փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի հետ մեկնում ենք Սանկտ Պետերբուրգ, եթե մինչև 12:15-ը նիստը ավարտվի, կավարտվի, եթե չէ, առաջին փոխվարչապետը կշարունակի նիստը»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:
Ամուլսարի հարցով փաստահավաք խումբն արդեն ձևավորվել է: Այս մասին այսօր կառավարությունում լրագրողների հետ զրույցում հայտարարեց բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանը:
Բնապահպանության նախարարությունը հետազոտել է Սևանա լճի ջրի որակական ցուցանիշները՝ ազոտի, ֆոսֆորի պարունակությունը: Ինչպես այսօր կառավարությունում լրագրողների հետ զրույցում հայտարարեց բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանը, ցուցանիշները նորմայի մեջ են, բայց մի քանի գործոն կա այս պահին, որ գումարվել են իրար:
Հուլիսի 26-ին, ժամը 08:00-ի դրությամբ փրկարարները վերսկսել են Հաղթանակ թաղամասի աղբանոցի հրդեհաշիջման աշխատանքները:
Քաղաքացու կողմից լվացքի մեքենան մաքսային հսկողության գոտում ջարդելու, մի շարք լրատվամիջոցներով լուսաբանված դեպքի կապակցությամբ Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ տեսանյութում լվացքի մեքենան ջարդող քաղաքացին Երևան քաղաքի բնակիչ Սեյրան Ռոլանդի Դեմիրճյանն է, ով, մաքսային ծառայության տեղեկատվական բազայում առկա տեղեկատվության համաձայն, ունի սահմանահատումների և ներմուծումների պատկառելի փորձ:
«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Հուլիսի 28-ին Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի դեմ հերթական բողոքի ակցիան կիրականացնեն։
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` առաջիկայում հնարավոր է փոխվի ԱԺ պատգամավոր գեներալ Մանվել Գրիգորյանի խափանման միջոցը, ու նա ազատ արձակվի. պատճառն առողջական վիճակն է:
ՀՀ պետեկամուտների կոմիտեն պարզաբանում է տարածել փոքր և միջին ձեռնարկատիրության ոլորտում իրականացվող հսկողական միջոցառումների դեմ բողոքների վերաբերյալ:
Գտնվեց նաև իրեղեն ապացույց՝ գողացված բջջայինը:
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ս/թ հուլիսի 26-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն մի շարք տարածքներ:
Հուլիսի 25-26-ը ՀՀ ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ:
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հուլիսի 26-ին՝ ժամը 08:00-ի դրությամբ, ՀՀ տարածքում բոլոր ավտոճանապարհներն անցանելի են, բացառությամբ Վանաձոր-Ալավերդի-Վրաստան ավտոճանապարհի:
Հուլիսի 25-ին՝ ժամը 21:23-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Նոր Նորքի 8-րդ զանգվածում՝ «Գարունավան» համալիրի տներից մեկի մոտակայքում, օձ է նկատվել, որին բռնելու և անվտանգ տարածք տեղափոխելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
Հուլիսի 25-ին՝ ժամը 15:30-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ճառագայթային փողոցի Բ շենքի բնակարաններից մեկում առկա է գազի արտահոսք՝ հրդեհի բռնկմամբ:
Հուլիսի 25-ին` ժամը 20:13-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Նար-Դոս փողոցի թիվ 75 շենքի 3-րդ մուտքում վերելակը հոսանքազրկման հետևանքով խափանվել է, կա արգելափակված քաղաքացի. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Ֆրանսիացի ռեժիսոր, սցենարիստ եւ պրոդյուսեր Լյուկ Բեսոնի ստեղծած կինոդպրոցը կարող է մոտ ժամանակներս փակվել:
Վեոլիա Ջուր ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ «Հյուսիս-Հարավ» ավտոճանապարհի շինարարության կապակցությամբ «Մարալիկի ջրատար»-ի տեղափոխման աշխատանքներով պայմանավորված՝ ս.թ. հուլիսի 26-ին ժամը 09.00-ից մինչև հուլիսի 27-ը ժամը 21.00-ն կդադարեցվի Շիրակի մարզի հետևյալ գյուղերի ջրամատակարարումը՝ Քեթի, Արևիկ, Այգաբաց, Բենյամին, Լուսակերտ, Սարատակ, Հոռոմ, Գուսանագյուղ, Հայրենյաց, Ձորակապ, Մարալիկ:
Վերջին օրերին Ճապոնիայի տարբեր քաղաքներում ռեկորդային շոգ է գրանցվել: Տոկիոյում ջերմաստիճանը առաջին անգամ գերազացել է 40 աստիճանը:
Համացանցում 7 մլն-ից ավելի հետևորդ ունեցող, հանրահայտ բլոգեր Nas Daily-ն հրապարակել է Հայաստանի մասին պատմող հերթական տեսանյութը:
Ձկնգողը հայտնաբերվել է հենց հաղորդման օրը։
Հայտնի առածի համաձայն՝ երբ չտեսի ձեռքը տղա է ընկնում, այնքան է քաշքշում, որ պոկում է: Այս առածը ճշգրտորեն արձանագրում է մեր ու Սևանա լճի հարաբերությունները: Խորհրդային Հայաստանում լիճը մոտ 40 տարի անխիղճ շահագործվում էր կոմունիզմ կառուցելու նպատակով:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի գիտխորհրդի հանդիսավոր նիստին:
Վեոլիա Ջուր ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս. թ. հուլիսի 26-ին ժամը 10։00-17:00-ն կդադարեցվի հետեւյալ տարածքների ջրամատակարարումը.
Հայաստանում տեղակայված ռուսական ռազմաբազայի ռադիացիոն, քիմիական և կենսաբանական պաշտպանության ստորաբաժանման զինծառայողները մարտավարական զորավարժությունների շրջանակներում հետախուզություն են անցկացրել լեռնային տարածքի որոշակի շրջանում թունավոր իրերի հայտնաբերման նպատակով:
Ոռոգման նպատակներով այս տարի Սեւանա լճից արդեն բաց է թողնվել 101 միլիոն 891 հազար խորանարդ մետր ջուր:
ՀՀ ոստիկանությունը բացահայտել է Կոտայքի մարզի սոցիալական աջակցության տարածքային գործակալություններում տեղ գտած չարաշահումները:
Հունիսի 22-ին, ժամը 19.30-ին, ոստիկանության Արաբկիրի բաժնում 1950 թ. ծնված Ռիմա Դ.-ն հայտնել է, որ նույն օրը, ժամը 16.30-ին, Կոմիտասի պողոտայի թիվ 23 շենքի բակից գողացել են իր պայուսակը, որի մեջ եղել է «Նոկիա» տեսակի բջջային հեռախոս:
ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը հուլիսի 25-ին հանդիպել է քաղաքացիների հետ:
2018 թվականի առաջին կիսամյակում էապես ավելացել է ՀՀ քննչական կոմիտեի վարույթում քննվող քրեական գործերի թիվը, ինչի պայմաններում աճել է նաև ՔԿ քննիչների ծանրաբեռնվածությունը։
ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանն այսօր գրություն է ուղարկել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մանե Թանդիլյանին՝ նպաստառուների հաշվառման ցուցակների կազմավորման, ինչպես նաև նշված ցուցակների հաստատման ու գումարների հատկացման գործընթացն ուսումնասիրելու համար։