Ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչության աշխատակիցները բացահայտել են կոռուպցիոն դրսևորման հերթական դրվագը, այս անգամ համագործակցելով Արմավիրի մարզային վարչության և Բաղրամյանի բաժնի ծառայողների հետ:
Ամստերդամի «Սհիփհոլ» օդանավակայանը ժամանակավորապես դադարեցրել է ավիահաղորդակցությունը: Այդ մասին Twitter-ում հայտնել են օդանավակայանի ներկայացուցիչները:
«Եթե ոստիկանը նույնիսկ ինքն իրեն չի կարողանում պաշտպանել, ինչպե՞ս պետք է քաղաքացիներին պաշտպանի։ Լրջագույն խնդիրներ կան այնտեղ լուծելու, որոնք լուծում չեն ստանում։ Այս ոստիկանապետը երիտասարդ կադր է, թռիչքաձև հասավ ոստիկանապետի պաշտոնին, իշխանությունների մեծագույն վստահությունն է վայելում, և 100 օր առաջ մտածում էի, որ կզբաղվի իրենով, և մենք կունենանք լուրջ մասնագետ։ Ցավոք, ինչպես երևում է՝ իրենով չի զբաղվել տղան»։
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը ներկայացրել է առաջիկա հինգ օրերի եղանակի կանխատեսումը:
ՀՀ ՔԿ ԶՔԳՎ հինգերորդ կայազորային քննչական բաժնում ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողություններ՝ Ճամբարակ քաղաքի բնակչուհուն վրաերթի ենթարկելու դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ:
Օգոստոսի 14-ին՝ ժամը 21.20-ի սահմաններում, «Ֆոլքսվագեն» ավտոքարշակի 56-ամյա վարորդը Երեւան-Արմավիր ճանապարհի 30-րդ կմ-ին վրաերթի է ենթարկել 77-ամյա Հռիփսիմե Հովհաննիսյանին, որը «շտապ օգնության»-ով տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ գիտակցության չգալով մահացել է:
Օգոստոսի 14-ին՝ ժամը 01.00-ին, «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենան Երեւանի Ծովակալ Իսակովի պողոտայում բախվել է էլեկտրական սյանը. «ԲՄՎ»-ի 23-ամյա ուղեւորուհի Նաիրա Զորոյանը տեղում մահացել է:
Կառավարության 3-րդ մասնաշենքում ռումբ տեղադրելու մասին ահազանգողի իքնությունը հայտնի է:
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` օգոստոսի 14-ից 15-ը ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 59 դեպք։
Օգոստոսի 14-ին՝ ժամը 20.20-ի սահմաններում, «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենայի 39-ամյա վարորդը Ճամբարակ քաղաքի Գարդմանի փողոցում վրաերթի է ենթարկել 54-ամյա Վարդանուշ Առաքելյանին եւ տեղափոխել հիվանդանոց,:
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու Երևան քաղաքի Իսահակյան փողոցում գտնվող սրճեփ սարքից գողություն կատարած անձանց ինքնությունը:
ՀՀ առողջապահության նախարարության շենքում վտանգավոր ոչինչ չի հայտնաբերվել
Այս գիշեր «Նուբարաշեն» ՔԿՀ-ում արտակարգ իրավիճակ է գրանցվել. կալանավորը, կոտրելով խցի դռան փականը, դուրս է եկել խցից և իրարանցում ստեղծել:
Օգոստոսի 15-ին՝ ժամը 11:21-ին, քաղաքացին ահազանգել է «911» ծառայությանը, որ պատրաստվում է պայթեցնել ՀՀ Առողջապահության նախարարության շենքը:
ՀՀ Կառավարությունը՝ քաղաքացիական հասարակության գործընկերների աջակցությամբ, հայտարարում է գաղափարների մրցույթ՝ Բաց կառավարման գործընկերության (ԲԿԳ) գործողությունների չորրորդ ծրագիրը համալրելու նպատակով:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ինչպես հայտնի է` ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանավորումը փոխելու վերաքննիչ բողոքը քննեց եւ նրան ազատ արձակելու որոշումը կայացրեց դատավոր Ալեքսանդր Ազարյանը, որը 1998-99թթ. եւ 2001-2006թթ. աշխատել է ՀՀ նախագահի աշխատակազմում:
ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում ավարտվել է Հրազդանի երկու բնակիչների սպանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը. մեղադրանք է առաջադրվել նույն քաղաքի բնակչին:
Օգոստոսի 13-ին՝ ժամը 21:30-ին, ոստիկանություն է զանգահարել մի քաղաքացի և հայտնել, որ իր կնոջ քրոջ տանը դանակահարել է ծանոթին:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության պետ Արտյոմ Մխոյանը բավականին ունեցվածքի տեր է:
«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Հացի փոքր արտադրամաս ունեցող գործարարներից մեկը երեկ մեզ տեղեկացրեց, որ երեկվանից ալյուրը թանկացել է՝ 50 կիլոգրամի մեջ 1 դոլարով։
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդիների պատճառով լարվել են պետական կառույցների հարաբերությունները:
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ս/թ օգոստոսի 15-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն մի շարք տարածքներ:
Օգոստոսի 15-ին` ժամը 04։37-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքի «Սուրբ Խաչ» կոչվող տարածքում «ԳԱԶել» մակնիշի ավտոմեքենան խափանվել է, ուղևորներին անվտանգ տարածք տեղափոխելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
Բանգկոկի շրջաններից մեկում ամբարձիչից պոկված պողպատե կոնստրուկցիան՝ չորս տոննա քաշով, ընկել է ավտոմեքենայից մի քանի սանտիմետր հեռավորության վրա:
Օգոստոսի 14-ին` ժամը 18:04-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Վարդաշենի 1-ին փողոցի կենդանաբանական խանութի մոտակայքում նկատվել է օձ, որին բռնելու և անվտանգ տարածք տեղափոխելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
ԱՄՆ-ի Յուտայի նահանգի Փեյսոն քաղաքի մի բնակիչ Cessna 525 թեթեւաշարժիչավոր ինքնաթիռով մխրճվել սեփական տան մեջ, որտեղ այդ պահին գտնվում էին նրա կինն ու երեխան
Օգոստոսի 14-ին` ժամը 18:57-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ավան-Առինջի 2-րդ միկրոշրջանի թիվ 2/9 շենքի 3-րդ մուտքի վերելակում երեխա է (7 տարեկան) արգելափակվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Քննվող քրեական գործի շրջանակներում փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ 2013-2018 թթ ընթացքում, Վարդենիսի սոցիալական աջակցության տարածքային գործակալության որոշ աշխատակիցների պահանջով, նպաստառու բնակիչները հաշվառվելու օրվանից, ընտանեկան նպաստը չդադարացնելու համար, տարբեր ժամանակահատվածներում, նպաստի գումարից մաս-մաս, միջնորդի միջոցով, գումարներ են փոխանցել գործակալության աշատակիցներին:
Գետափ-Շատին ավտոճանապարհին տեղի ունեցած վթարի հետևանքով տուժած ուղևորը տեղափոխվել է հիվանդանոց:
ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանն այսօր աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել մարզպետների հետ, որի սկզբին հիշեցման կարգով ընգծվել է ՀՀ Սահմանադրությամբ և օրենքներով առաջնորդվելու պետական պաշտոնյայի առաքելությունը։