Բաժիններ՝

Կենդանաբանական խանութի մոտակայքում օձ է հայտնաբերվել

Օգոստոսի 14-ին` ժամը 18:04-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Վարդաշենի 1-ին փողոցի կենդանաբանական խանութի մոտակայքում նկատվել է օձ, որին բռնելու և անվտանգ տարածք տեղափոխելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները հայտնաբերել են սահնօձ տեսակի օձ և տեղափոխել անվտանգ տարածք:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս