 
                        Երևանում 7-ամյա երեխան մնացել է վերելակում
 
                                    Օգոստոսի 14-ին` ժամը 18:57-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ավան-Առինջի 2-րդ միկրոշրջանի թիվ 2/9 շենքի 3-րդ մուտքի վերելակում երեխա է (7 տարեկան) արգելափակվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները Հ. Ս.-ին (ծնված 2011 թ.) դուրս են բերել վերելակից:
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        