Բաժիններ՝

Կառավարության 3-րդ մասնաշենքում ռումբի մասին ահազանգողի ինքնությունը հայտնի է

Կառավարության 3-րդ մասնաշենքում ռումբ տեղադրելու մասին ահազանգողի իքնությունը հայտնի է: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին հայտնեց ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը:

«Ահազանգողի ինքնությունը հայտնի է: Հանգամանքները պարզվում են»,- նշեց նա:

Օգոստոսի 15-ին, ժամը 11:21-ին քաղաքացին ահազանգել էր «911» ծառայությանը, որ պատրաստվում է պայթեցնել ՀՀ Առողջապահության նախարարության շենքը:

Դեպքի վայր էին մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ, Արտակարգ իրավիճակների արձագանքման խմբերը և հոգեբանական աջակցության բաժնի փորձնակը:

Կառավարության 3-րդ մասնաշենքի աշխատակիցները տարհանվել են:

Համապատասխան աշխատանքների արդյունքում շենքում վտանգավոր ոչինչ չի հայտնաբերվել:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս