Հայտնի է Գետափ-Շատին ավտոճանապարհին վթարից տուժածի ինքնությունը. նա տեղափոխվել է հիվանդանոց
Գետափ-Շատին ավտոճանապարհին տեղի ունեցած վթարի հետևանքով տուժած ուղևորը տեղափոխվել է հիվանդանոց: ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը հայտնում է, որ Մ-10 ավտոճանապարհի Գետափ – Մարտունի 6-րդ կմ-ին «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենան (վարորդը՝ Ժ. Մ., ծնված 1954 թ.) ճամփեզրին կողաշրջվել է։
Փրկարարներն ուղևորին (Ա. Մ., ծնված 1959 թ.) մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային, այնուհետև հոսանքազրկել ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը:
Տուժածը հոսպիտալացվել է Եղեգնաձորի ԲԿ, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության: