Բաժիններ՝

Կառավարության 3-րդ մասնաշենքում վտանգավոր ոչինչ չի հայտնաբերվել

ՀՀ առողջապահության նախարարության շենքում վտանգավոր ոչինչ չի հայտնաբերվել: Այս մասին հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը:

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, օգոստոսի 15-ին, ժամը 11:21-ին քաղաքացին ահազանգել է «911» ծառայությանը, որ պատրաստվում է պայթեցնել ՀՀ Առողջապահության նախարարության շենքը:

Դեպքի վայր են մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ, Արտակարգ իրավիճակների արձագանքման խմբերը և հոգեբանական աջակցության բաժնի փորձնակը:

Կառավարության 3-րդ մասնաշենքի աշխատակիցները տարհանվել էին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս