Բաժիններ՝

Ամստերդամի օդանավակայանը ժամանակավորապես դադարեցրել է աշխատանքը

Ամստերդամի «Սհիփհոլ» օդանավակայանը ժամանակավորապես դադարեցրել է ավիահաղորդակցությունը: Այդ մասին Twitter-ում հայտնել են օդանավակայանի ներկայացուցիչները:

«Ինքնաթիռներ չեն մեկնում ու չեն ժամանում,- ասված է հաղորդագրության մեջ:-Դիսպետչերական ծառայությունը պարզում է, թե ինչն է խնդիրը: Մենք կշարունակենք իրազեկել իրադրության մասին»:

Ուղեւորներին հանձնարարվում է չվերթերի կարգավիճակին հետեւել կայքում, շարժական հավելվածի միջոցով կամ կապվել իրենց ավիաընկերությունների հետ:

Իր հերթին Նիդեռլանդիայի հեռուստառադիոհաղորդումների կորպորացիան հայտնել է, որ խնդիրները սկսվել են տեղական ժամանակով մոտավորապես ժամը 13:15-ին (Երեւանի ժամանակով ժամը 15:15-ին): Հեռուստաընկերության տվյալներով՝ խոսքը, ամենայն հավանականությամբ, վերաբերում է տեխնիկական անսարքություններին, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս