Ամերիկացին վիճել է կնոջ հետ և ինքնաթիռով մխրճվել սեփական տան մեջ
ԱՄՆ-ի Յուտայի նահանգի Փեյսոն քաղաքի մի բնակիչ Cessna 525 թեթեւաշարժիչավոր ինքնաթիռով մխրճվել սեփական տան մեջ, որտեղ այդ պահին գտնվում էին նրա կինն ու երեխան: Այդ մասին հայտնել է ABC News հեռուստաալիքը: Ոստիկանները պատմել են, որ ղեկանիվի առջեւ գտնվող Դուեյն Յուդը զոհվել է:
Նրա կինը եւ երեխան չեն տուժել, չնայած այն բանին, որ տունը լուրջ վնասվածքներ է ստացել առաջացած հրդեհից: Ինքնաթիռ պատկանում էր Յուդի գործատուին: Քննիչները պատմել են, որ 47-ամյա ամերիկացին համարվում էր հմուտ օդաչու:
Ինչպես հայտնի է դարձել հեռուստաալիքին, ալկոհոլի ազդեցության տակ գտնվող Յուդը հարձակվել է կնոջ վրա: Վկաները ոստիկանություն են կանչել: Տղամարդուն ձերբակալել են, սակայն որոշ ժամանակ անց նա դուրս է եկել գրավի դիմաց: Դրանից հետո նա ուղեւորվել է Ֆորք-Սփրինգվիլ օդանավակայան, ինքնաթիռ է նստել եւ օդանավն ուղղել իր տան կողմը: