Իրարանցում «Նուբարաշեն» ՔԿՀ-ում. կալանավորը կոտրել է սննդի փոխանցելու համար նախատեստված դռնակը և դուրս է եկել խցից
Այս գիշեր «Նուբարաշեն» ՔԿՀ-ում արտակարգ իրավիճակ է գրանցվել. կալանավորը, կոտրելով խցի դռան փականը, դուրս է եկել խցից և իրարանցում ստեղծել:
«Փաստինֆո»-ի այս տեղեկությունները հաստատեցին նաև ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության հանրային կապերի բաժնից՝ հայտնելով, որ կալանավորը կոտրել է սննդի փոխանցելու համար նախատեստված դռնակը, դուրս եկել մասնաշենք, սակայն ՔԿՀ աշխատակիցների ուժերով իրավիճակը կարգավորվել է:
ՔԿՀ-ից հայտնեցին, որ փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ:
Մեր տեղեկություններով՝ նրա ձեռքին եղել է երկաթյա խողովակ, որով հարձակվել է ՔԿՀ ծառայողի վրա և սպառնալիքներ տվել:
23-ամյա կալանավորը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով, իսկ ՔԿՀ-ում է գտնվում հունիսի 1-ից: