
Թաիլանդում պողպատե ցցագերանը տապալվել է ավտոմեքենայից մի քանի սանտիմետր հեռավորության վրա

Բանգկոկի շրջաններից մեկում ամբարձիչից պոկված պողպատե կոնստրուկցիան՝ չորս տոննա քաշով, ընկել է ավտոմեքենայից մի քանի սանտիմետր հեռավորության վրա: Պահը հայտնվել է մոտակայքով ընթացող ավտոմեքենայի տեսագրանցիչի վրա:
Կադրերում երեւում է, թե ավտոմեքենային ինչպես է հաջողվում արգելակել ցցագերանի ընկնելուց մի ակնթարթ առաջ: Ավտոմեքենայից դուրս են գալիս վարորդն ու ուղեւորը, կինն իրեն վատ է զգում, տղամարդը գրկում է նրան:
Նրանց են մոտենում գլուխները կորցրած աշխատողները: Ինչպես նշում է Daily Mail-ը, ավելի ուշ հայտնի է դարձել, որ մեքենայի մեջ եղած մարդկանցից մեկը վնասվածք է ստացել եւ հայտնվել հիվանդանոցում, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:
https://www.youtube.com/watch?time_continue=62&v=wvMUk4NM4IA