Նոյեմբերի 20-ին, ժամը 04.30-ի սահմաններում, «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքնայի վարորդը Երևան-Երասխ մայրուղու Այնթապ գյուղի հատվածում՝ «Կոնտինենտալ» ռեստորանային համալիրի դիմաց, բախվել է կայանված «ԿամԱԶ-53212» բեռնատարին։
Մոսկվայի Շերեմետեւո օդանավակայանում Հայաստանի 25-ամյա քաղաքացի է զոհվել ինքնաթիռի վրաերթի հետեւանքով: Մարդատար ինքնաթիռը տղամարդուն հարվածել է թափառքի ժամանակ:
ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում ավարտվել է նախկին կնոջ նկատմամբ սպանության փորձ կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը։
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի համացանցային կայքում հրապարակվել են 2018 թվականի դեկտեմբերի 9-ի ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցող կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների համապետական և տարածքային ցուցակները:
«Հրապարակ» թերթը գրում է. «Պետրոս Ղազարյանի՝ Հ1 գալով, ասացին՝ աշխատանքից ազատվել է «Այսօր իրականում» հաղորդման վարող Քրիստինե Մելքոնյանը, որը մինչ այդ նկարահանել է 7-8 հաղորդում, որոնք եթեր չեն գնա։
«Փաստ» թերթը գրում է. «Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ Տաթեւիկ Ռեւազյանը հայտարարագրել է հողամաս, բնակարան, ինչպես նաեւ ավտոտնակ: Այս մասին տեղեկանում ենք Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի պաշտոնական կայքում հրապարակված հայտարարագրից:
Նոյեմբերի 20-ին, ժամը 12:19-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Վանաձոր քաղաքում բարձրահարկ շենքի վերելակը խափանվել է, երեխան (8 տարեկան) մնացել է ներսում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Հաջորդ տարի թանկացումների նոր ալիք է սպասվում. սա այն բանից հետո, երբ բարձրանա ծխախոտային արտադրանքի եւ ալկոհոլային խմիչքների ակցիզային հարկը:
«Հրապարակ» թերթը գրում է. «Ռուսաստանաբնակ գործարար, Սպիտակի նախկին քաղաքապետ Նորիկ Մուրադյանը 88-ի երկրաշարժի 30-ամյակի կապակցությամբ «Սպիտակ» թանգարանային հուշահամալիր է կառուցում։ Դրա մեջ մտնում են 3 հուշարձան, որոնք բերել է Մոսկվայից։ Մեկը հրեշտակի արձան է՝ ձեռքերի մեջ խաչ, մյուսը՝ սգացող մոր արձան, 3-րդը զինվորի արձան է՝ ձեռքին փրկված երեխա։
«Հրապարակ» թերթը գրում է. «Բուհի հոգաբարձուների խորհրդի կազմը հրապարակելուց հետո Երեւանի պետական բժշկական համալսարանում լուրջ աժիոտաժ է։ Խորհրդի նոր կազմն ավելի քաղաքական է, քան նախկին կազմն էր։
Լիտվայում կա մտավախություն, որ տաքսիների ռուսական ընկերությունը լրտեսություն է իրականացնում այս ծառայությունից օգտվող քաղաքացիների նկատմամբ նրանց հեռախոսների միջոցով: «Յանդեկս տաքսի»-ն հերքում է կասկածները: Այս մասին հաղորդում է «Ամերիկայի ձայնը»:
Մոսկվայի դատարանը ԽՍՀՄ ժողովրդական դերասան Արմեն Ջիգարխանյանի նախկին կնոջը՝ Վիտալինա Ցիմբալյուկ-Ռոմանովսկայային դատապարտել է 250 ժամվա հարկադիր աշխատանքի՝ անձնական կյանքի գաղտնիքների հրապարակման համար հոդվածով:
«Անցած շաբաթ Նարեկ Բաբայանի հետ խոսում էինք զիջումների մասին, որին մենք էլ դեմ չենք գնալ, սակայն հստակ զգացվեց, որ նա «խաղում է» փողատիրոջ կողմից, ուստի ընդհատվեցին բանակցությունները: Հետո զանգեց, ասաց, որ ուզում է գիտխորհրդի հետ հանդիպել, բայց չեկավ մարդը, ես հո զոռով չե՞մ բերելու…»:
Վրաստանի ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտից ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը տեղեկացնում են, որ նոյեմբերի 20-ին՝ ժամը 17:30-ի դրությամբ, Ստեփանծմինդա – Լարս ավտոճանապարհը բաց է տրանսպորտային բոլոր միջոցների համար:
Ոստիկանները հետապնդել ու բռնել են Գեղանիստ գյուղի խանութից գողություն կատարողին։
ՀՀ ոտիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչությունում տեղեկություններ են ստացվել, որ Երևանում գործող տուրիստական ընկերություններից մեկի տնօրենը Սիրիայի Արաբական Հանրապետության մի քաղաքացուց վերցրել է 6500 եվրո և անձնագիրը՝ մեկ այլ անձի միջոցով նրա եվրոպական երկիր մեկնելը կազմակերպելու, ինչպես և Շենգենյան վիզա ստանալու նպատակով։
Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի աշխատակազմին է ներկայացրել վարչական շրջանի նորանշանակ ղեկավար Կարեն Հակոբյանին:
Նոյեմբերի 20-ին ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը եւ Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանն այցելել են Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի համար 92 ներառական մանկապարտեզ:
Չարենցավանի ոստիկանները թմրաշրջանառության մի ողջ շղթա են բացահայտել։
Նոյեմբերի 19-ին տեղ է ունեցել ՀԽ Առողջապահության հարցերի հանձնաժողովի նիստը:
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանն աշխատանքային այց կկատարի Ֆրանսիա, Բելգիա և Դանիա:
15-ամյա Քրիստինե Աթոյանը որոնվում է որպես անհետ կորած:
Նոյեմբերի 15-ին Երևանի քաքապետի տեղակալ Տիգրան Վիրաբյանի համայնքային մանկապարտեզներ կատարած անակնկալ շրջայցի ընթացքում Աջափնյակ վարչական շրջանի h. 48 մանկապարտեզում հայտնաբերվել էին մի շարք խախտումներ:
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի որոշմամբ ստեղծվել է գերիների, պատանդների և անհայտ կորած անձանց հարցերով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողով:
«Անմիջապես զանգահարեցին Գյումրի կենտրոնական կայան, որտեղից եկան, նկարեցին, հետազոտեցին, Թուրքիայի ուղեկալից էլ էին մարդ հրավիրել։ Հետո նկարահանող սարքերը նայեցին, չգիտեմ՝ իրար հետ ինչ խոսեցին, բայց արդեն 1 ամիս 20 օր է՝ տրակտորից որևէ տեղեկություն չկա»:
ՀՀ ԿԵ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը «Հանդիպում-299» ՍՊԸ-ին պատկանող հանրային սննդի կետի՝ «Բելաջիոյի» (Երևան), սննդի շղթայի աշխատակիցներին (17 հոգի, որոնցից 7-ը՝ խոհարար) թույլատրել է վերսկսել աշխատանքը:
ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ Հովհաննես Հովհաննիսյանն այսօր ընդունել է Եվրոպական կրթական հիմնադրամի /ԵԿՀ/ մասնագիտական կրթության և ուսուցման ոլորտում մասնավոր հատվածի ներգրավման գծով մասնագետ Դիդիյե Ժիլբերին:
Փոխվարչապետի պաշտոնակատար Մհեր Գրիգորյանի գլխավորությամբ Համաշխարհային բանկի ներկայացուցիչների հետ այսօր կառավարությունում տեղի է ունեցել քննարկում մարդկային կապիտալի զարգացման վերաբերյալ:
Մամուլում տեղեկություններ եղան այն մասին, որ Ալավերդու պղնձաձուլական գործարանի 630 աշխատակիցներ աշխատավարձ չեն ստացել:
Շիրակի մարզի երկու ուսումնական հասատություններում առերևույթ կոռուպցիոն չարաշահումների փաստեր են պարզվել, որոնց առթիվ մարզի դատախազությունում հարուցվել են քրեական գործեր: