Նոյեմբերի 20-ին, ՀՀ վարչապետի պաշտոնակատարի տիկին Աննա Հակոբյանը հանդիպել է «1990-94թթ. Ղարաբաղյան պատերազմի ժամանակ զոհվածների ընտանիքների աջակցություն» հասարակական կազմակերպության անդամների հետ:
Ամենայն Հայոց կաթողիկոսի անխոչընդոտ տեղաշարժը հունիս-հուլիսյան դեպքերից հետո ապահովում է ոստիկանությունը։ Ինչպես այսօր ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը, այն օրենքը, որ առաջարկվում էր ընդունել, պետական բարձրաստիճան պաշտոնյաների պահպանության մասին է։
Լուսացույցների ազդանշանների տեսանելիությունը բարելավելու նպատակով 2018թ. նոյեմբերի 21-ին Երևան քաղաքի Սայաթ-Նովայի պողոտա-Չարենցի փողոց խաչմերուկի տրանսպորտային լուսացույցները երթևեկելի մասի աջ կողմից կտեղափոխվեն և կտեղակայվեն երթևեկելի մասի վերևում:
Նոյեմբերի 6-ին, ժամը 19.30-ի սահմաններում, «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան Երևան-Աշտարակ ճանապարհի 4-րդ կ/մ-ին բախվել էր «Օպել» մակնիշի ավտոմեքենայի:
Վինյուսում վախճանվել է թատերական ռեժիսոր Էյմունտաս Նյակրոշյուսը:
ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանի գլխավորած պատվիրակությունը նոյեմբերի 19-ին աշխատանքային այցով մեկնել է Աֆղանստան։ Նույն օրը ՀՀ պաշտպանական գերատեսչության ղեկավարը հանդիպել է Աֆղանստանի Իսլամական Հանրապետության պաշտպանության նախարար Թարիք Շահ Բահրամիի հետ։
ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության վարույթում քննվող քրեական գործով բավարար ապացույցներ են ձեռք բերվել առ այն, որ խարդախությամբ փորձ է կատարվել «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան» ՓԲԸ-ից հափշտակել առանձնապես խոշոր չափերի գումար՝ 1 մլն եվրո։
ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հերքեց լուրերը, թե Արցախում զինվորական ծառայություն անցնող իր որդու համար ուզում են բնակարան վարձել Ստեփանակերտում:
Հ2 հեռուստաընկերությունը պարզաբանում է տարածել ՀՀ վարչապետի պաշտոնակատարի մամլո ասուլիսի ժամանակ Հ2-ի լրագրողի հարցին ի պատասխան Նիկոլ Փաշինյանի հնչեցրած մտքի վերաբերյալ:
Համապատասխան ռեզերվներ հայթայթելու դեպքում փետրվարի 1-ից հնարավոր կլինի էլեկտրաէներգիայի սակագինը Հայաստանում նվազեցնել 3-3.5 դրամով: Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ հանդիպմանն ասաց Գազի և էլեկտրաէներգիայի սակագնի հարցերը քննելու համար ստեղծված քննիչ հանձնաժողովի նախագահ Միքայել Մելքումյանը՝ ամփոփելով հանձնաժողովի 1 ամսվա աշխատանքները:
Նոյեմբերի 20-ի ցերեկը, 21-ին, 25-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 22-24-ը շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում՝ ձյան տեսքով:
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական գործով բացահայտվել է անչափահասի դանակահարության դեպքը:
ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը գերիների, պատանդների և անհայտ կորած անձանց հարցերով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողով ստեղծելու, դրա կազմը և աշխատակարգը հաստատելու մասին որոշում է ստորագրել:
Այսօր առավոտյան ՀՀ ոստիկանության 6-րդ վարչության աշխատակիցները այցելել են Аysor.am կայքի խմբագրություն և ներկայացրել գրություն, որով խնդրում էին տրամադրել «02.11.2018 թվականին «Այսօր» լրատվական ծառայությանը Սիլվա Համբարձումյանի կողմից տրված հարցազրույցի տեսաձայնագրության օրինակը»:
Հայտնի կինոօպերատոր, արցախյան պատերազմի վավերագիր Արթուր Ապրեսովը մահացել է Մոսկվայում։
Գազի փոխադրման և բաշխման համակարգերը պետք է տարանջատվեն: Գազի բաշխումը պետք է իրականացնի մրցութային կարգով ընտրված մեկ այլ օպերատոր` ավելի ցածր շահութաբերությամբ:
Ապրիլի 22-ին Էրեբունի վարչական շրջանում տեղի ունեցած անկարգությունների դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանի քննչական բաժնի վարույթում քննվող քրեական գործով մեղադրանք է առաջադրվել ևս մեկ անձի:
Նոյեմբերի 19-ին, ժամը 11.15-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից Շենգավիթի բաժին հաղորդում է ստացվել, որ հիվանդանոցից ահազանգ է ստացվել, որ «որովայնի պատի կտրած ծակած վերք» ախտորոշմամբ բուժօգնության են տեղափոխել 2002 թ. ծնված Հ. Մ.-ին:
Ինչպես տեղեկացրել էինք՝ նոյեմբերի 17-ին, ժամը 03.15-ին, «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Էրեբունու փողոցում վրաերթի էր ենթարկել 79-ամյա քաղաքացու, որը տեղափոխվել էր հիվանդանոց:
Վրաստանի ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտից ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը տեղեկացնում են, որ նոյեմբերի 20-ին՝ ժամը 10:00-ի դրությամբ, Ստեփանծմինդա – Լարս ավտոճանապարհը բաց է տրանսպորտային բոլոր միջոցների համար:
Արմավիրի ոստիկանները հայտնաբերել են Վասիլի Ալեքսենի կիսանդրին գողացողին։
Նոյեմբերի 19-ին, ժամը 03.50-ի սահմաններում, «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենան Ճամբարակ-Դրախտիկ-Ծովագյուղ ճանապարհի 6-րդ կմ-ին դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլորվել ձորակը. վարորդը և երեք ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց, իսկ ուղևոր 23-ամյա Արսեն Կարապետյանը տեղում մահացել է:
Այսօր առավոտյան մահացել է Երևանի Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի բալետի արտիստ 23-ամյա Վահագն Մարգարյանը:
ՀՀ առաջին փոխվարչապետի պաշտոնակատար Արարատ Միրզոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Սիրելիներս, հարգելիներս, այ ձեր ցավը տանեմ, կարող եք իհարկե շարունակել քննադատել»:
«Երեկվա բուռն քննարկումները այն լակմուսի թուղթն էին, որոնք ցույց տվեցին, թե միեւնույն հարցի կապակցությամբ ինչքան իրարամերժ տեղեկատվություն կարող են տրամադրել երկրի առանցքային պաշտոնյաները։
Մարդու իրավունքների պաշտպանին հասցեագրված բողոքների քննարկման շրջանակում և զինծառայողների իրավունքների ապահովման վիճակին ծանոթանալու նպատակով՝ Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչները չհայտարարված այց են իրականացրել Պաշտպանության նախարարության կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ:
«Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ օրերս «Ավան հոգեկան առողջության կենտրոնի» հիվանդներից մեկը դիմլե է փախուստի։ Վերջինս 46-ամյա տղամարդ է, Երևանի բնակիչ ով կենտրոնում էր գտնվում ստացիոնար բուժման մեջ։
«Ժողովուրդ» թերթին ուշագրավ մանրամասներ են հայտնի դարձել նոյեմբերի 7-ին Որոտան-Խնձորեսկ ավտոճանապարհին տեղի ունեցած ողբերգական ավտովթարի վերաբերյալ:
«Փաստ» օրաթերթը գրում է. «Տեւական ժամանակ է, ինչ հրապարակվում են տեղեկություններ, որոնցով կասկածի տակ է դրվում Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ռեկտոր Կորյուն Աթոյանի՝ գիտությունների դոկտորի աստիճան ունենալ-չունենալը:
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Հինգշաբթի դատական համակարգում թեժ է լինելու: Այդ օրը ընտրելու են սնանկության գործով դատարանի նախագահ: Ինչպես հայտնի է, 2019թ. հունվարի 1-ից կգործի Սնանկության գործերով դատարանը: