«Բելաջիոյի»՝ սննդի շղթայում զբաղված բոլոր աշխատակիցները ստացել են սանիտարական անձնագրեր. ՍԱՊԾ
ՀՀ ԿԵ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը «Հանդիպում-299» ՍՊԸ-ին պատկանող հանրային սննդի կետի՝ «Բելաջիոյի» (Երևան), սննդի շղթայի աշխատակիցներին (17 հոգի, որոնցից 7-ը՝ խոհարար) թույլատրել է վերսկսել աշխատանքը:
Ինչպես տեղեկացրին ՍԱՊԾ լրատվական ծառայությունից, վերջիններս ենթարկվել են բժշկական զննության: Պարզվել է, որ բոլորն էլ առողջ են և բոլորն էլ ստացել են անձնական սանիտարական (բժշկական) գրքույկներ: