Նիկոլ Փաշինյանը կարևորել է նշված շենքի հետ կապված խնդրի լուծումը և ընդգծել, որ «Հին Երևան» ծրագիրը պետք է իրականացվի առանց որևէ պատմամշակութային հուշարձան քանդելու:
ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:
Հայկական երկրորդ հեռուստաալիքում այսօր հանդիպում տեղի է ունեցել ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ լրատվական վերլուծաբան Իվան Գոդարսկու և հ2-ի Լրաբեր լրատվական վերլուծական ծրագրի ղեկավար Շավարշ Գևորգյանի միջև:
ՀՀ սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյանը, իսկ քիչ ուշ նաև ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը, երեկ՝ նոյեմբերի 22-ին, իրենց ֆեյսբուքյան էջերում հաղորդագրություն են տարածել, թե իբր PARA TV-ում իրենց մասնակցությամբ հաղորդումները գրաքննության են ենթարկվել` քաղաքական նկատառումներից ելնելով, և այդ պատճառով եթեր չեն հեռարձակվել։
Նոյեմբերի 23-ի ցերեկը, 24-ին շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ և մառախուղ, լեռնային շրջաններում՝ ձյան տեսքով, նոյեմբերի 25-28-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր և Երևան քաղաքի վարչություների, Ախուրյանի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ ոստիկանության ՔՀԳ և Երևան քաղաքի վարչության ծառայողներից բաղկացած համատեղ օպերատիվ խմբին Մոսկվա քաղաքում կամավոր ներկայացել և նոյեմբերի 22-ի, ժամը 20.30-ին, Մոսկվա-Երևան չվերթով ՀՀ է տեղափոխվել 1983 թ. ծնված Հովհաննես Բ.-ն։
Հ1 հեռուստաընկերության հաղորդավար Պետրոս Ղազարյանը ֆեյսբուքյան իր էջում հերքել է այսօր մամուլում հրապարակված տեղեկությունը, թե հեռուստաընկերությունում միջադեպ է տեղի ունեցել իր և Մարգարիտա Գրիգորյանի միջև:
ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այսօր «Հայաստանի տնտեսության զարգացման արդի հիմնախնդիրները և ռազմավարական ուղղությունները» խորագրով խորհրդաժողովի ժամանակ հայտարարեց, որ Հայաստանում ի հայտ է եկել պետական և գերատեսչական բուհերի անհասկանալի ինստիտուտ։
Բնապահպանության նախարարի պաշտոնակատար Էրիկ Գրիգորյանն այսօր հաշվետվություն ներկայացրեց կատարվող ու կատարվելիք աշխատանքների վերաբերյալ:
Աշխարհում, որքան էլ տեխնոլոգիաները, արտահայտչամիջոցները փոփոխվեն, միևնույն է՝ լրագրողական արժեքները նույնն են մնում: «Մեդիայի դերը փոփոխվող աշխարհում» միջազգային լրատվական համաժողովի ընթացքում ՀՀ Ժուռնալիստների միության նախագահ Սաթիկ Սեյրանյանը վստահեցրեց, որ լրագրողի առաքելությունն ուղղված է աշխարհը, շրջապատող միջավայրը ավելի լավը դարձնելուն:
ՀՀ սփյուռքի նախարարի պաշտոնակատար Մխիթար Հայրապետյանն այսօր ասուլիսի ժամանակ շնորհակալություն հայտնեց «Հայաստան» համահայկական հիմնադրամի ամենամյա հեռուստամարաթոնի մասնակիցներին:
Հայաստանում մայիսին իրականացված հեղափոխությունից հետո մեծագույն մարտահրավերներից են մեդիայի առաջ կանգնած մարտահրավերը: «Մեդիայի դերը փոփոխվող աշխարհում» միջազգային լրատվական համաժողովի ընթացքում նման կարծիք հայտնեց ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Սարգիս Խանդանյանը:
Նոյեմբերի 23-ին, ժամը 01.00-ին, Նորագավիթ, Արտաշատի խճուղու թիվ 85 հասցեի մոտից, վիճաբանության կասկածանքով, ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի ոստիկանները բաժին բերման են ենթարկել 1990 թ. ծնված Ռոբերտ Ա.-ին, 1985 թ. ծնված Դավիթ Ղ.-ին և 1996 թ. ծնված Գարիկ Հ.-ին:
Թուրքիայի հեռուստաընկերություններից մեկի մարզական մեկնաբան Շյուքրյու Օյթանը սրտի կաթված է ստացել հենց ուղիղ եթերի ժամանակ:
ԱԱԾ-ն հերքում է մամուլում շրջանառվող լուրերն այն մասին, թե Ազգային անվտանգության ծառայության կողմից «Հայաստան» համահայկական հիմադրամին տրամադրված հանգանակությունը կատարվել է պետական բյուջեի հաշվին: ՀՀ ԱԱԾ-ն պարզաբանում է տարածել, որը ներկայացնում ենք ստորև.
ՀՀ ազգային անվտանգության ծառայության օպերատիվ ստորաբաժանումների և քննչական դեպարտամենտի իրականացրած լայնածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումների և համալիր քննչական գործողությունների արդյունքում բացահայտվել է կեղծ թղթադրամների պատրաստմամբ և իրացմամբ զբաղվող հանցավոր խումբ, հայտնաբերվել են ավելի քան 850 հազար ԱՄՆ դոլար կեղծ թղթադրամներ, որից 25 հազարը՝ իրացման պահին, իսկ մնացած մասը՝ պատրաստման փուլում, ինչպես նաև դրանց տպման համար նախատեսված սարքավորումները:
Հորդառատ անձրեւը ջրածածկ է արել Բաթումի փողոցները, իսկ Քեդի բարձրլեռնային շրջանում սողանքներ են առաջացել: Այդ մասին հայտնել է Աջարիայի հեռուստատեսությունը:
Հայտնի ռուս լրագրող, ռադիոհաղորդավար Սերգեյ Դորենկոն «Говорит Москва» ռադիոկայանի եթերում իր կարծիքն է հայտնել Հայաստանում ԼԳԲՏ-համաժողովի ու այդ հարցի վերաբերյալ Հայաստանի իշխանությունների դիրքորոշման վերաբերյալ։
«Ես հայտարարություն արել եմ, եթե կտեսնեն, որ ես զրպարտել եմ Վահե Հակոբյանի, ասենք, բարի և պուպուշ համբավը, ապա կարող են ինձ դատի տալ: Այ, դատարանում ես ավելի մանրամասն կխոսեմ»,- այսօր ասուլիսում հայտարարեց ՀՀ սփյուռքի նախարարի պաշտոնակատար Մխիթար Հայրապետյանը՝ պատասխանելով 168.am-ի հարցին, թե իրականում ի՞նչ է տեղի ունեցել Para TV-ում:
Անանուն բարերարը 2.5 մլն դոլար է նվիրաբերել «Հայաստան» համահայկական հիմնադրամի «Հեռուստամարաթոն 2018»-ին։ Այս մասին ասված է հիմնադրամի ֆեյսբուքյան էջում:
ՀՀ սփյուռքի նախարարի պաշտոնակատար Մխիթար Հայրապետյանն արձանագրում է՝ կայացած փաստ է՝ Հրանուշ Հակոբյանի պաշտոնավարման տարիներին նախարարությունում չարաշահումներ եղել են:
Հեղափոխությունից հետո հայրենադարձվել է ավելի քան 450 ընտանիք, որոնց հետ նախարարությունը ամենօրյա կապի մեջ է: Հրավիրված ասուլիսում այս մասին ասաց ՀՀ սփյուռքի նախարարի պաշտոնակատար Մխիթար Հայրապետյանը՝ միաժամանակ ավելացնելով, որ հայրենադարձված ընտանիքներն ավելի շատ են, և իր ներկայացրած թիվը վերաբերում է այն ընտանիքներին, որոնք այս կամ այն խնդրով դիմել են Սփյուռքի նախարարություն:
Փաստաբան Տիգրան Աթանեսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Նարեկ Մալյանի, Արթուր Դանիելյանի և Գրիգոր Մինասյանի նկատմամբ Մարալիկ քաղաքում տեղի ունեցած խուլիգանական հարձակման փաստի առթիվ քրեական գործի հարուցումը մերժվել է` հանցակազմի բացակայության պատճառաբանությամբ։
Ժամը 01։00-ի սահմաններում Ոստիկանւթյան Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 5-րդ վաշտի ծառայողները Ոստիկանության Շենգավիթի բաժին են բերման ենթարկել 3 քաղաքացու։
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. նոյեմբերի 23-ին ժամը 11:00-22։00 կդադարեցվի Կոտայքի մարզի Աբովյան և Չարենցավան քաղաքների, Հրազդան քաղաքի Աղբյուրակ թաղամասի, Արզնի, Նոր Գյուղ, Կոտայք, Թեղենիք, Զորավան, Քաղսի, Սոլակ, Բջնի, Ալափարս, Քարաշամբ գյուղերի եւ Քարաշամբի ամառանոցների ջրամատակարարումը:
Ոստիկանները բերման են ենթարկել հերթական գրպանահատին:
Սև ուրբաթի շրջանակներում ՎիվաՍել-ՄՏՍ-ի սպասարկման կենտրոններում հայտարարվել են մեծ զեղչեր սմարթֆոնների մի շարք մոդելների համար: Միայն 3 օրվա ընթացքում կարելի է ձեռք բերել սմարթֆոն նշված տեսականուց՝ 40-70% զեղչված գներով:
Սպանության փորձ, ավտովթար, կանեփանման զանգվածներ․ ոստիկանների ու քննիչների բացահայտումը։
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը տեղեկացնում են, որ նոյեմբերի 23-ին՝ ժամը 10:00-ի դրությամբ, Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է տրանսպորտային բոլոր միջոցների համար:
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ս/թ նոյեմբերի 23-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն`