Բաժիններ՝

Հայաստանի քաղավիացիայի կոմիտեի նախագահը կմեկնի Ֆրանսիա, Բելգիա և Դանիա

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանն աշխատանքային այց կկատարի Ֆրանսիա, Բելգիա և Դանիա: Այդ մասին որոշումը ստորագրել է վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:

Ռևազյանը նոյեմբերի 27-28-ը Փարիզում կմասնակցի Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության աերոնավիգացիոն պլանավորման խմբի 60-րդ հանդիպմանը: Նոյեմբերի 28-30-ը Բրյուսելում Ռևազյանը ներկա կգտնվի Եվրոպայի աերոնավիգացիոն անվտանգության կազմակերպության բարձրագույն խորհրդի 50-րդ նիստին, իսկ նոյեմբերի 30-ից մինչև դեկտեմբերի 3-ը Կոպենհագենում կմասնակցի Դանիայի Թագավորության քաղաքացիական ավիացիայի ոլորտի կոմերցիոն ներկայացուցիչների հետ աշխատանքային քննարկումներին:

Դեկտեմբերի 3-6-ը Փարիզում նա կմասնակցի Քաղաքացիական ավիացիայի եվրոպական կոնֆերանսի մասնակից պետությունների քաղաքացիական ավիացիայի իշխանությունների գլխավոր տնօրենների 151-րդ հանդիպմանը և «Ավիացիայի զարգացման պահպանումը» խորագրով 11-րդ համաժողովին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս