Երեւանի Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի բալետի արտիստ Վահագն Մարգարյանի մահվան պատճառ դարձած ավտովթարի դեպքի առթիվ Կոտայքի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասով։
Դեպքի վերաբերյալ ահազանգել են բուժաշխատղները։ Պարզվում է՝ Գորիսի 44-ամյա բնակիչը խմած վիճակում գնացել է «Գորիս Բ/Կ» և ծագած վիճաբանության ընթացքում ձեռքին եղած դանակով հարվածել բուժակի ձեռքի ափային մակերեսին՝ պատճառելով վնասվածք:
Հայաստանը եւ Ռուսաստանը Մոսկվյաում համաձայնագիր են ստորագրել Ավիացիոն պատահարների եւ լուրջ միջադեպերի հետաքննության միջազգային բյուրոյի ստեղծման վերաբերյալ:
Այսօր կառավարության հերթական նիստին հավանություն տրվեց Հայաստանի Հանրապետության և Վերականգնման վարկերի բանկի միջև Հայաստանում կենսաբազմազանության և կայուն տեղական զարգացման ծրագրին 23,208,483.13 եվրո գումարի չափով թիվ 2018 67 001 դրամաշնորհային համաձայնագրի ստորագրման առաջարկությանը:
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Մարտակերտի շրջանային բաժինը:
ՀՀ վարչապետի պաշտոնակատար ՆիկոլՓաշինյանն իր աշխատասենյակի պլաստմասե գրիչները փոխարինել է թղթե էկոգրիչներով:
Վրաստանի ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտից ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը տեղեկացնում են, որ նոյեմբերի 22-ին՝ ժամը 10:00-ի դրությամբ, Ստեփանծմինդա – Լարս ավտոճանապարհը բաց է միայն թեթև մարդատար տրանսպորտային միջոցների համար:
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 22-ին՝ ժամը 11:30-ի դրությամբ, ձյան առատ տեղումների պատճառով Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է:
Նոյեմբերի 22-ին, ժամը 01.25-ին, «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Բաղրամյան պողոտայում վրաերթի է ենթարկել ինքնությունը չպարզված, մոտ 40-50 տարեկան տղամարդու, որը տեղում մահացել է:
ՀՀ նախագահի նստավայրը տեղափոխվելու է Բաղրամյան, 26: «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծն ԱԺ-ում ընդունվեց երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ:
Նոյեմբերի 21-ին 106 տարեկան հասակում մահացել է ամերիկացի Ռեյ Չավեսը, որն ամենատարեցն էր այն վետերաններից, որոնք վերապրել են Ճապոնիայի հարձակումը Փիռլ Հարբորի վրա:
Ճանապարհային ոստիկանությունը կրկին ուժեղացված ծառայություն է իրականացրել Երևանում:
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 22-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, Վայքի, Սիսիանի, Մեղրիի և Արթիկի տարածաշրջանների ավտոճանապարհներին ձյուն է տեղում:
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում ձեռնարկված անհրաժեշտ միջոցառումների արդյունքում ամբողջությամբ վերականգնվել է Երևանում գործող բանկերից մեկին պատճառված վնասը:
Նոյեմբերի 22-ին, ժամը 03։23-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Սոթքն-Քարվաճառ ավտոճանապարհին «Ford» մակնիշի բեռնատար ավտոմեքենան մերկասառույցի պատճառով չի կրողանում շարունակել ընթացքը. անհրաժեշտ է իրենց տեղափոխել Վարդենիս քաղաք:
«Ժամանակ» թերթը գրում է. «Արդեն հինգ օր է՝ Գագիկ Ծառուկյանը բացակայում է Հայաստանից և դեռ հինգ օր ևս կբացակայի:
«Փաստ» օրաթերթը գրում է. «ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի ղեկավար Վազգեն Հարությանը պաշտոնական հայտարարագրում ներկայացրել է տեղեկություններ շարժական գույքի, դրամական միջոցների, ինչպես նաև ստացած եկամուտների մասին:
«Ժամանակ» թերթը գրում է. «Հոկտեմբերի սկզբին ԱԱԾ-ն հաղորդագրություն տարածեց, որ ԱԱԾ քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ Մաքսային պետական կոմիտեի նախկին նախագահ Արմեն Ավետիսյանի կողմից ձեռնարկատիրական գործունեությանն ապօրինի մասնակցելու եւ հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերով գումարներն օրինականացնելու (փողերի լվացում) դեպքի առթիվ` նախատեսված Քրեական օրենսգրքի 310-րդ հոդվածով եւ 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով:
«Հոկտեմբերի 18-ից փակված Ալավերդի պղնձաձուլական գործարանի աշխատողներից մի քանիսն արդեն Հայաստանից մեկնել են արտագնա աշխատանքի: «Ժողովուրդ» թերթը տեղեկացավ, որ գործարանի աշխատողները սպասում են վաղվան: Բանն այն է, որ ընկերության ղեկավարությունը խոստացել է հենց նոյեմբերի 23-ին հստակ պատասխանել` գործարանը կաշխատի, թե ոչ:
«Հրապարակ» թերթը գրում է. «Դեկտեմբերի 11-ին տեղի կունենա «Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ տնօրենի մրցույթը։ Մասնակցողների թիվը քիչ չէ` Կարեն Սահակյան (առաջին հիվանդանոցի նախկին տնօրեն), Գարիկ Աղաբեկյան (հերձող), սակայն հիմնական մրցակիցներն են առողջապահության փոխնախարար Սերգեյ Խաչատրյանն ու հիվանդանոցի ԺՊ, արդեն իսկ բազում սկանդալների մեջ հայտնված Արման Հովակիմյանը։
«Ժողովուրդ» թերթը գրում է. «ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, նախկինում ՀՀ քաղաքաշինության, այնուհետեւ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանի շուրջ օղակը գնալով սեղմվում է:
Նոյեմբերի 21-ին, ժամը 17:48-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Թադևոսյան փողոցի թիվ 8 շենքի 8-րդ հարկում այրվում են էլեկտրական լարեր և հաշվիչներ:
Նոյեմբերի 21-ին, ժամը 21:01-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Բաղրամյան գյուղի գյուղապետարանի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Արարատի մարզի ընդհանուր իրավասության դատարանում սկսվել է 39-ամյա կնոջ սպանության գործով դատավարությունը, որով որպես մեղադրյալ է անցնում հայրը։
Նոյեմբերի 21-ին Ստրասբուրգում այցելությամբ գտնվող ԱԳ նախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանը հանդիպում է ունեցել Ստրասբուրգի Հայ համայնքի ներկայացուցիչների և Եվրոպայի խորհրդի հայազգի պաշտոնյաների հետ։
Շրջայցի ընթացքում Նիկոլ Փաշինյանը ծանոթացել է PicsArt-ի գործունեությանը, աշխատանքային պայմաններին և ընդլայնման ծրագրերին:
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյան ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ քիչ առաջ հայտարարեց, որ նոյեմբերի 24-ին երթ է տեղի ունենալու:
Վրաստանի ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտից ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը տեղեկացնում են, որ նոյեմբերի 21-ին՝ ժամը 20:30-ի դրությամբ, Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է տրանսպորտային բոլոր միջոցների համար:
«Ժողովրդավարության և կրթության ռազմավարական ուսումնասիրությունների կենտրոնը» զեկույց է հրապարակել, որտեղ ներկայացված են տվյալներ ընթերցանության հանրային ցուցանիշների մասին:
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 21-ին՝ ժամը 20:00-ի դրությամբ, հանրապետության միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհներին առանց տեղումների եղանակ է: