Ի՞նչ ունեցվածք է հայտարարագրել քաղավիացիայի վարչության երիտասարդ նախագահը. «Փաստ»
«Փաստ» թերթը գրում է. «Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ Տաթեւիկ Ռեւազյանը հայտարարագրել է հողամաս, բնակարան, ինչպես նաեւ ավտոտնակ: Այս մասին տեղեկանում ենք Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի պաշտոնական կայքում հրապարակված հայտարարագրից:
Ներկայացված փաստաթղթից տեղեկանում ենք, որ նա շարժական գույք չի հայտարարագրել: Պաշտոնատար անձի արժեթղթերը եւ այլ ներդրումները ենթաբաժնից տեղեկանում ենք, որ պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ Տաթեւիկ Ռեւազյանը հայտարարագրել է 40000 ԱՄՆ դոլար, 250000 դանիական կրոն եւ 15000 ԱՄՆ դոլար:
Պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ դրամական միջոցները կազմել են 25 000 ԱՄՆ դոլար եւ 500 000 ՀՀ դրամ:
Հունվարի 1–ից մինչեւ պաշտոնական պարտականությունները ստանձնելու օրը ստացված եկամուտները գոյացել են աշխատավարձից՝ կազմելով 56 400 ԱՄՆ դոլար:
Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահի պաշտոնը նա զբաղեցնում է այս տարվա հուլիսի 10–ից: Նշենք, որ Տաթեւիկ Ռեւազյանը երկար տարիներ ապրել է Դանիայում: Մինչ Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահի պաշտոնին նշանակվելը, նա աշխատել է «FLYR» գործակալությունում՝ որպես գլոբալ համագործակցության տնօրեն: 2015–2017թթ. նա եղել է «Մոմոնդո» ընկերության ընդհանուր վաճառքի եւ համագործակցության մենեջերը, իսկ ավել ի վաղ՝ 2013–2016թթ., եղել է «Ամսթրիմ» հասարակական կազմակերպության համահիմնադիրը եւ նույն հ/կ–ում զբաղեցրել գործադիր տնօրենի պաշտոնը»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում: