
2 զոհ, 1 վիրավոր. ոստիկանությունը «Կոնտինենտալ» ռեստորանային համալիրի դիմաց տեղի ունեցած ողբերգական վթարի մասին

Նոյեմբերի 20-ին, ժամը 04.30-ի սահմաններում, «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքնայի վարորդը Երևան-Երասխ մայրուղու Այնթապ գյուղի հատվածում՝ «Կոնտինենտալ» ռեստորանային համալիրի դիմաց, բախվել է կայանված «ԿամԱԶ-53212» բեռնատարին. «ՎԱԶ-2107»-ի ուղևորներ՝ 68-ամյա Ժորա Բադալյանը և 30-ամյա Լիաննա Խաչատուրյանը տեղում մահացել են, իսկ վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։