
Թանկացումների նոր ալիք է սպասվում. ինչ կկատարվի շուկայում. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Հաջորդ տարի թանկացումների նոր ալիք է սպասվում. սա այն բանից հետո, երբ բարձրանա ծխախոտային արտադրանքի եւ ալկոհոլային խմիչքների ակցիզային հարկը:
«Ժողովուրդ» թերթի տեղեկություններով` ակցիզային հարկի դրույքաչափերի բարձրացումը պայմանավորված է նաեւ ԵԱՏՄ կարգավորումներով, որպեսզի հասարակությունը հնարավորինս քիչ օգտվի վնասակար նյութեր պարունակող արտադրատեսակներից: Հաջորդ տարվա հուլիսի 1-ից կընդլայնվի ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքների շրջանակը` որպես ենթաակցիզային նոր ապրանք սահմանելով 100 գրամ ըմպելիքի մեջ հինգ եւ ավել գրամ շաքար պարունակող ըմպելիքները: Ի դեպ, ՖՆ-ն նախատեսում է 2019 թվականի հուլիսի 1-ից բարձրացնել գարեջրի ակցիզային հարկի դրույքաչափը»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում: