«Mitsubishi», 16 մլն դրամ և 52 000 դոլար. ֆիննախի աշխատակազմի ղեկավարի ունեցվածքը. «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է. «ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի ղեկավար Վազգեն Հարությանը պաշտոնական հայտարարագրում ներկայացրել է տեղեկություններ շարժական գույքի, դրամական միջոցների, ինչպես նաև ստացած եկամուտների մասին:
Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի կայքում հրապարակված նրա՝ 2018թ. պաշտոնը ստանձնելու հայտարարագրից տեղեկանում ենք, որ պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ նա ունի «Mitsubishi Outlander 3.0» մակնիշի ավտոմեքենա:
Պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ նրա դրամական միջոցները կազմել են 52 000 ԱՄՆ դոլար և 16 000 000 ՀՀ դրամ:
2018թ. հունվարի 1–ից մինչև պաշտոն ա կան պար տ ա կ ա նու թյուն ն ե ր ը ստանձնելու օրը ստացված եկամուտների հանրագումարը կազմել է 2 770 882 ՀՀ դրամ:
Վազգեն Հարությունյանը ֆինանսների նախարարության աշխատակազմի ղեկավարի պաշտոնը ստանձնել է այս տարվա հունիսին»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում: