 
                        Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է
 
                                    Վրաստանի ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտից ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը տեղեկացնում են, որ նոյեմբերի 21-ին՝ ժամը 20:30-ի դրությամբ, Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է տրանսպորտային բոլոր միջոցների համար:
Այս մասին տեղեկացրին ՀՀ Հ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության հասարակայնության հետ կապերի վարչությունից:
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        