Թուրքիայի հասարակության 0.1 տոկոսն է գիրք կարդում

«Ժողովրդավարության և կրթության ռազմավարական ուսումնասիրությունների կենտրոնը» զեկույց է հրապարակել, որտեղ ներկայացված են տվյալներ ընթերցանության հանրային ցուցանիշների մասին:

Զեկույցում տեղ գտած տվյալների համաձայն` աշխարհում ամենաշատը գիրք կարդում են Ֆրանսիայում և Անգլիայում (21%): Թուրքիան 0.1% ցուցանիշով զբաղեցնում է 86-րդ հորիզոնականը:

Ըստ զեկուցի՝ Թուրքիայում ամենաշատը գիրք կարդում են մայրաքաղաք Անկարայում, իսկ ամենաքիչը՝ Ուրֆայում (պատմական Եդեսիա):

Առաջատարներ Ֆրանսիային և Անգլիային հետևում է Ճապոնիան`14% ցուցանիշով: ԱՄՆ-ում այս ցուցանիշը 12% է, Իսպանիայում` 9%:

Թուրքիայում գիրք ընթերցողների 45%-ը կարդում է սիրային գրքեր, 43%-ը` կրոնական (նամազի մասին, աղոթքներ և այլն), 12%-ը` հեքիաթներ, երգիծական գրականություն, քաղաքական բնույթի և ինքնազարգացմանն ուղղված գրքեր:

Զեկույցում մեկ այլ ուշագրավ հանգամանք էլ է ներկայացվում: Թուրքիայում չորս հոգանոց միջին վիճակագրական ընտանիքը եթե բջջային հեռախոսների և հաղորդակցության համար տարեկան տրամադրում է 173 թուրքական լիրա, ապա գրքին հատկացվում է տարեկան 5.5 լիրա:

ermenihaber.am

Տեսանյութեր

Լրահոս