
Վթար Բաղրամյան գյուղում. կան տուժածներ

Նոյեմբերի 21-ին, ժամը 21:01-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Բաղրամյան գյուղի գյուղապետարանի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Բաղրամյան գյուղի Չարենցի փողոցի խաչմերուկում բախվել են «ՎԱԶ-2107» մակնիշի (վարորդը՝ Ա. Ա., ծնված 1969 թ.) և «Mercedes E» մակնիշի (վարորդը՝ Ա. Հ., ծնված 1976 թ.) ավտոմեքենաները:
Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր Ս. Թ.-ն (ծնված 1947 թ.) և «Mercedes E» մակնիշի ավտոմեքենայի ուղևորներ՝ Ա. Հ.-ն (ծնված 1988 թ.) և Զ. Հ.-ն (ծնված 1988 թ.) տեղափոխվել են Արտաշատի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են բավարար:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները: