Բաժիններ՝

Մահացել է Փիռլ Հարբորի վրա հարձակումը վերապրած ամերիկացի վետերաններից ամենատարեցը. Fox

Նոյեմբերի 21-ին 106 տարեկան հասակում մահացել է ամերիկացի Ռեյ Չավեսը, որն ամենատարեցն էր այն վետերաններից, որոնք վերապրել են Ճապոնիայի հարձակումը Փիռլ Հարբորի վրա: Այս մասին հայտնել է Fox News հեռուստաալիքը: Հեռուստաալիքի տվյալներով՝ վետերանը վախճանվել է Կալիֆոռնիայի նահանգում:

Մայիսին ԱՄՆ-ի բանակի հնագույն վետերանը Պատերազմներում զոհվածների հիշատակի օրն այցելել էր Վաշինգտոն, որտեղ մեծարանքով ընդունվել էր նախագահ Դոնալդ Թրամփի կողմից: Սպիտակ տունը Twitter-ում զետեղած հայտարարության մեջ ցավակցություն է հայտնել Չավեսի մահվան կապակցությամբ: «Մենք պատիվ ենք ունեցել նրան ընդունել Սպիտակ տանը այս տարվա սկզբին:

Շնորհակալություն մեր մեծ ժողովրդին ծառայելու համար, Ռեյ»,- ասված է հաղորդագրության մեջ: 1941 թվականի դեկտեմբերի 7-ին ճապոնական տախտակամածային օդուժը հարված հասցրեց Հավայան կղզիներում ԱՄՆ-ի ռազմածովային ուժերի Փիռլ Հարբոր ռազմակայանին: Հարձակման հետեւանքով ոչնչացվեցին եւ խիստ վնասվեցին 20 նավ եւ 188 ինքնաթիռ, զոհվեց 2403 մարդ, վիրավորվեց 1178 հոգի: Հաջորդ օրը՝ դեկտեմբերի 8-ին, ԱՄՆ-ը պատերազմ հայտարարեց Ճապոնիային՝ այդպիսով մտնելով Երկրորդ աշխարհամարտ, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս