Պղնձաձուլարանի աշխատողները լքում են երկիրը. վաղը վճռորոշ օր է. «Ժողովուրդ»

«Հոկտեմբերի 18-ից փակված Ալավերդի պղնձաձուլական գործարանի աշխատողներից մի քանիսն արդեն Հայաստանից մեկնել են արտագնա աշխատանքի: «Ժողովուրդ» թերթը տեղեկացավ, որ գործարանի աշխատողները սպասում են վաղվան: Բանն այն է, որ ընկերության ղեկավարությունը խոստացել է հենց նոյեմբերի 23-ին հստակ պատասխանել` գործարանը կաշխատի, թե ոչ:

Գործարանի մետալուրգիական արտադրամասի աշխատող Արմեն Կիրակոսյանը թերթի հետ զրույցում չթաքցրեց, որ ինքը եւ մյուս աշխատողները դրական հույսեր են կապում նեյեմբերի 23-ի հետ: Նրանք ակնկալում են, որ գործարանը թեկուզ ժամանակավոր, բայց կաշխատի: Մինչ այդ, գործարանի աշխատողներից մի քանիսը Հայաստանից մեկնել են: Եթե այս հարցը չկարգավորվի, ապա հեռացողների թիվը կավելանա»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս