Հայաստանը և ՌԴ-ն համաձայնագիր են ստորագրել Ավիացիոն պատահարների հետաքննության միջազգային բյուրոյի ստեղծման մասին
Հայաստանը եւ Ռուսաստանը Մոսկվյաում համաձայնագիր են ստորագրել Ավիացիոն պատահարների եւ լուրջ միջադեպերի հետաքննության միջազգային բյուրոյի ստեղծման վերաբերյալ: Այդ մասին համաձայնագրի ստորագրման արարողության վայրից հայտնել է ՏԱՍՍ-ի թղթակիցը:
Փաստաթուղթն ստորագրել են ՌԴ տրանսպորտի նախարար Եվգենի Դիտրիխը եւ Հայաստանի տրանսպորտի, կապի եւ տեղեկատվության տեխնոլոգիաների նախարարի պաշտոնակատար Հակոբ Արշակյանը: Միջազգային ավիացիոն կոմիտեի նմանօրինակի ստեղծման գաղափարը քննարկվում էր արդեն մի քանի տարի:
Ինչպես այսօր լրագրողներին պարզաբանել է ՌԴ տրանսպորտի նախարար Եվգենի Դիտրիխը, նոր բյուրոն աստիճանաբար Միջազգային ավիացիոն կոմիտեից կվերցնի այն լիազորությունները, որոնք միջկառավարական համաձայնագրի շրջանակում հետաքննության նոր բյուրոյին էին փոխանցվել երկրների միանալու համեմատ: Այժմ պլանավորվում է, որ բյուրոն իր գործունեությունը կվարի ԵԱՏՄ-ի երկրների միջեւ: