Մարտի 30-ին, ժամը 02:26-ին 911 ծառայությանն ահազանգ է ստացվել, որ ծուխ է դուրս գալիս Երևան քաղաքի Օրբելի եղբայրների փողոցի թիվ 65 շենքի մոտակայքում գտնվող նորակառույց շինության տարածքից:
Էջմիածնում անհասկանալի ծագման հոտ է տարածվել, որը խուճապ է առաջացրել բնակիչների շրջանում։
Երբ մարդիկ ցանկանում են հաշտվել մեկը մյուսի հետ, հաճախ իրենց միջնորդ են կանգնեցնում սիրելի բարեկամին:
Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանում մարտի 29-ին ամփոփվել են ԱՊՀ անդամ պետությունների ռազմաուսումնական հաստատությունների կուրսանտների մասնակցությամբ անցկացված օտար լեզվի միջազգային օլիմպիադայի եզրափակիչ փուլի արդյունքները:
ՀՅԴ Բյուրոյի Երեւանի «Քրիստափոր Միքայելյան» կենտրոնում մարտի 29-ին կայացել է ՀՅԴ պատվիրակության հանդիպումը Համերաշխության և Ժողովրդավարության Եվրոպական ֆորումի (European Forum for Democracy and Solidarity) նախաձեռնած այցի պատվիրակության հետ, որում ընդգրկվելեն գիտնականներ եւ եւրոպական հիմնադրամների ներկայացուցիչներ։
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը Վիեննայում հանդիպել է Ավստրիայի գործընկերոջ՝ Սեբաստիան Կուրցի հետ:
Մարտի 29-ին տեղի ունեցավ գրող, լրագրող Վասակ Դարբինյանի՝ «Վանոյի հետ և առանց Վանոյի» գրքի շնորհանդեսը:
2013 թվականի հունիսին Մարտակերտ քաղաքում սպանված զինծառայող Արման Մուրադյանի հայրը՝ Հովսեփ Մուրադյանը, այսօր լրագրողների հետ զրույցում նշեց, որ Հայաստանում պատրաստվում են ընթացք տալ այն քրեական գործերին, որոնք ժամանակին մեծ հնչեղություն են ունեցել, սակայն կասեցվել են։ Նա ցանկանում է, որ այդ գործերի մեջ լինի նաև իր որդու սպանության գործը, քանի որ ժամանակին իրականացված դատավարությունը եղել է ոչ արդարացի։
ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է:
Մարտի 29-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում անցկացվել է պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ` նվիրված սպառազինության և ռազմական տեխնիկայի նորոգման աշխատանքների կազմակերպմանը:
2019 թվականի մարտի 29-ին Բարձրագույն դատական խորհուրդը, դռնփակ նիստում քննության առնելով ՀՀ Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գագիկ Զենիկի Հեբոյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու և ազատությունից զրկելու համաձայնություն տալու վերաբերյալ ՀՀ գլխավոր դատախազ Ա. Դավթյանի կողմից 2019 թվականի մարտի 29-ին ներկայացված միջնորդությունները, որոշել է դրանք բավարարել:
ՀՀ կառավարությունն ընդունեց ընտանիքում բռնության ենթարկված անձանց ապաստարաններին և դրանց անձնակազմին ներկայացվող պահանջները, ընտանիքում բռնության ենթարկվածների համար նախատեսված ապաստարանների ֆինանսավորման պայմանագրի օրինակելի ձևը սահմանելու, ՀՀ կառավարության մի շարք որոշումներում փոփոխություն կատարելու նախագիծը, ըստ որի` կարգավորվում են ընտանիքում բռնության ենթարկվածների ապաստարաններին և դրանց անձնակազմին ներկայացվող պահանջները:
«Երկիր Ծիրանի» կուսակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը պահանջում է, որպեսզի Մատաղիսի հայտնի գործին, որը տարիներ առաջ կասեցվել էր, ընթացք տրվի։ Նա տեղեկացրեց, որ Հայաստանում իշխանափոխությունից հետո ստեղծվել է հանձնաժողով, որպեսզի վերնայվեն այն քրեական գործերը, որոնք ժամանակին մեծ աղմուկ են բարձրացրել և կասեցվել են։
ՀՀ ՊՆ պաշտպանական ազգային հետազոտական համալսարանի պետ գեներալ-մայոր Գենադի Տավարածյանի որդին որեւէ մասնակցություն չի ունեցել Մեղրիի զորամասում տեղի ունեցած միջադեպին։ Այդ մասին «Շանթ» հ/ը հետ զրույցում ասաց ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանը։
«Զվարթնոց» օդանավակայանը պատրաստվում է խոշոր ներդրում իրականացնել և վերանորոգել օդանավակայանի վազքուղին` այն համապատասխանեցնելով միջազգային լավագույն ստանդարտներին:
Կառավարությունն այսօրվա նիստում որոշեց ընդլայնել շահումով խաղերը, ինտերնետ շահումով խաղերը, խաղատները, վիճակախաղերը և տոտալիզատորները գովազդելու համար օրենսդրությամբ նախատեսված սահմանափակումները, ինչպես նաև դրանք խախտելու համար կսահմանվի տուգանք նվազագույն աշխատավարձի 1000-ապատիկի չափով։
Բարձրագույն դատական խորհուրդը բավարարել է առանձնապես խոշոր չափերով կաշառքի ստացման մեջ կասկածվող դատավորի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն և նրան ազատությունից զրկելուն համաձայնություն տալու վերաբերյալ ՀՀ գլխավոր դատախազի միջնորդությունները
ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական քննչական բաժնում ձեռնարկված անհրաժեշտ քննչական գործողությունների արդյունքում պարզվել են ավազակային հարձակման դեպքի հանգամանքները. երկու անձի մեղադրանք է առաջադրվել:
Մարտի 28-ին 4-րդ զորամիավորման հրաձգարանում հաստիքային զենքով կրակ վարելու և զինծառայողների անհատական վարժվածությունը կատարելագործելու նպատակով անցկացվել է մարտական հրաձգություն:
Երևանի ընդհանուր իրավասության դատարանում` դատավոր Արմեն Բեկթաշյանի նախագահությամբ, այսօր շատ կարճ տեւեց Նորքի զինված խմբի գործով հերթական դատական նիստը։ Այն հետաձգվեց, քանի որ ամբաստանյալ Խաչիկ Ավետիսյանի շահերը պաշտպանելու համար հանրային պաշտպան ներգրավվեց, ով էլ խնդրեց ժամանակ տրամադրել՝ գործի նյութերին ծանոթանալու համար։
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հյուրընկալել է 2016թ. ապրիլյան ռազմական գործողությունների մասնակից մի խումբ նախկին ժամկետային զինծառայողների, ովքեր ստեղծել են «Ապրիլյան մարտական գործողությունների մասնակիցների միություն» հասարակական կազմակերպությունը:
ՀՀ կառավարությունը մերժեց պատգամավորների կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին օրենքում լրացում կատարելու մասին նախագիծը
Մարտի 27-ին, կեսգիշերն անց, ոստիկանության Գորիսի բաժնում հաղորդում ստացվեց, որ բջջային օպերատորներից մեկի Գորիսի մասնաճյուղից գողություն է կատարվել:
Թատրոնի համաշխարհային օրվա առթիվ կազմակերպված հանդիսավոր ընդունելության շրջանակում թատերարվեստի մի խումբ գործիչներ արժանացել են Երևանի քաղաքապետի պարգևների:
Օդի ջերմաստիճանը մարտի 29-ի ցերեկը, 30-ի ցերեկային ժամերին կնվազի 7-10 աստիճանով:
«Բանակի ստեղծման օրվանից սկսած՝ սա առաջին դեպքն է, այդ պատճառով էլ ասում եմ, որ շատ վտանգավոր է, քանի որ ալիքի նման սա կարող է տարածվել նաև այլ զորամասերում: Դրա համար խստագույնս բոլորը պետք է պատժվեն՝ կլինի սպա թե զինվոր, որպեսզի նման դեպքեր չլինի մեր բանակում»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանը նշեց Գ. Մելքոնյանը:
«ՀՀ մշակույթի նախարարի պարտականությունների կատարող Նազենի Ղարիբյանը մարտի 28-ի երեկոյան աշխատանքից ազատել է Ազգային օպերային թատրոնի գեղարվեստական ղեկավար եւ տնօրեն Կոնստանտին Օրբելյանին»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի PR մենեջեր Վահագն Զաքարյանը:
ՀՀ կառավարությունը հաստատեց Հայաստանի Հանրապետությունում 2019-2024 թվականների տավարաբուծության զարգացման ծրագիրը, որի շրջանակում տոհմային խոշոր եղջերավոր կենդանիներ ձեռք բերելու, մատչելիություն ապահովելու նպատակով կտրամադրվի պետական աջակցություն` վարկի տոկոսադրույքի մասնակի սուբսիդավորման միջոցով:
Մարտի 29-30-ը Շիրակում, Լոռիում, Տավուշում, Գեղարքունիքում, Արագածոտնի, Կոտայքի, Վայոց ձորի լեռնային գոտիներում, Սյունիքի և Արցախի նախալեռներում սպասվում են ձյան առատ տեղումներ, առանձին հատվածներում` բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։ Մարտի 31-ին ցիկլոնի ուժը կթուլանա, սակայն տեղումները կշարունակվեն։
Այսօր` մարտի 29-ին, կյանքից հեռացել է Գարեգին և Վաչագան Նուշիկյանների հայրը` Գագիկ Նուշիկյանը: