Բաժիններ՝

Զինված բանդայի գործով հանրային պաշտպան ներգրավվեց

Երևանի ընդհանուր իրավասության դատարանում` դատավոր Արմեն Բեկթաշյանի նախագահությամբ, այսօր շատ կարճ տեւեց Նորքի զինված խմբի գործով հերթական դատական նիստը։ Այն հետաձգվեց, քանի որ ամբաստանյալ Խաչիկ Ավետիսյանի շահերը պաշտպանելու համար հանրային պաշտպան ներգրավվեց, ով էլ խնդրեց ժամանակ տրամադրել՝ գործի նյութերին ծանոթանալու համար։

Գործով հաջորդ նիստը կկայանա ապրիլի 12-ին:

Նշենք, որ գործով մեղադրանք է առաջադրվել 20 հոգու, որոնցից բոլորի խափանման միջոց կալանավորումը փոփոխվել է, բացառությամբ Վարդանյանի:

Հիշեցնենք, որ ըստ մեղադրանքի Արթուր Վարդանյանը 2015թ. ապրիլից գտնվելով Հայաստանի Հանրապետության տարածքում, ստեղծել ու ղեկավարել է ՀՀ քաղաքացիներից կազմված հանցավոր համագործակցություն, կազմակերպված խմբի կազմում ապօրինի կերպով ձեռք է բերել,պահել, փոխադրել և կրել մեծ քանակությամբ զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր, պայթուցիկ սարքեր` նպատակ ունենալով Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը յուրացնել, այսինքն` զավթել` բռնություն գործադրելու կամ բռնություն գործադրելու սպառնալիքով, ինչը ավարտին չի հասցվել նրա կամքից անկախ հանգամանքներում, քանի որ հանցավոր համագործակցության մեջ ներգրավված անձինք բացահայտվել ու 2015թ. նոյեմբերի 25-ին վնասազերծվել են Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների կողմից:

Քրեական գործը դատարանում է գտնվում 2016 թվականի նոյեմբերից։

Փաստինֆո

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս